Քարոզարշավին կմասնակցեմ այն ծավալով, ինչ ծավալով ՀՀԿ-ն նպատակահարմար կգտնի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու է այն ծավալով, ինչ ծավալով որ ՀՀԿ-ն նպատակահարմար գտնի: Նա, սակայն խոստանում է անել այնպես, որ նախընտրական գործընթացներում իր մասնակցությունը օրենքի տառն ու ոգին չխախտի: Ավելին, եթե մասնակցությունը ինտենսիվ լինի, Վիգեն Սարգսյանը ճանապարհ կգտնի երկու աշխատանքները հավասարակշռելու: Լրագրողների հետ Պաշտպանության նախարարությունում այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին՝ հավաստի՞ են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, Վիգեն Սարգսյանը հարցով պատասխանեց՝. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կուսակցությունից առաջ ընկնելով՝ համամասնական ցուցակ հրապարակի: Պահը կգա, եւ ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը, որում այս պահի դրությամբ որեւէ ինտրիգ չկա»:

Պաշտպանության նախարարը շեշտեց, որ ունի մեկ երազանք՝ առաջիկա ընտրություններում ապահովվի այնպիսի արդյունք, որն իրեն թույլ կտա առաջիկա տարիներին եւս զբաղեցնել ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը:

Մեկ այլ ճշգրտող հարցի՝ ցանկություն կամ նպատակ ունի՞ 2018-ից հետո զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Պաշտպանությանն նախարարի աշխատանքը ես համարում եմ ամենահետաքրքիրը: Որքան էլ վարչապետը շատ ավելի մեծ պատասխանատվության պաշտոն է, բայց իմ խորին համոզմամբ՝ ՊՆ-ում պետք է երկար տարիների աշխատանք պլանավորել: Արագ հեռանալն ազնիվ չի լինի այս համակարգի նկատմամբ: Բացի այդ՝ ես համարում եմ, որ ի դեմս Կարեն Կարապետյանի՝ կառավարությունը դրսեւորել է այն տեսլականը, որը մեզ անհրաժեշտ է մեր զարգացման համար: Ես համարում եմ, որ մենք ունենք շատ հաջողված կառավարություն՝ վարչապետի գլխավորությամբ: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այդ կառավարության կազմում»:

Տպել
3701 դիտում

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով

ՀՀ առաջատար ազատոճային ըմբիշը դեռ չի կարողանում լիարժեք մարզվել