Երեք ամենամահաբեր հիվանդությունները առավել տարածված են Լոռիում եւ Տավուշում

Պաշտոնական տվյալները փաստում են, որ Հայաստանում մահացության պատճառ ավելի հաճախ դառնում են հետեւյալ երեք հիվանդությունները` արյան շրջանառության համակարգի հիվանդություններ (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ եւ շաքարային դիաբետ: Առաջին խմբի մեջ մտնում են, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությունները, ուղեղի անոթային հիվանդությունները, սրտամկանի սուր ինֆարկտը:

Ընդ որում, նշված հիվանդությունները հատկապես մեծ տարածում ունեն Լոռու եւ Տավուշի մարզերում: Առողջապահության համակարգի գործունեության գնահատման վերջին` 2016 թվականի զեկույցում, որը հրապարակվել է օրեր առաջ, նշվում է, որ ԱՇՀՀ մահացությունը զգալիորեն բարձր է Տավուշի եւ Լոռու մարզերում: Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի թվով առաջատարը Լոռին է, իսկ շաքարային դիաբետից` դարձյալ Տավուշը:

Զեկույցում բերված գծապատկերը վկայում է, որ Տավուշում գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան 696.3 դեպք` 100 հազար բնակչի հաշվով, Լոռու մարզում` 566.4 դեպք: Վերջին տեղում Երեւանն է` 327 դեպքով:

Լոռու մարզում արձանագրվել է չարորակ նորագոյացություններից մահվան մոտ 280 դեպք` 100 հազար բնակչի հաշվով: Ետնապահն այս հիվանդության առումով Գեղարքունիքի մարզն է` 146.3 մահվան դեպքով:

Ինչ վերաբերում է շաքարային դիաբետին, ապա մահացության  դեպքերով առաջատարը հանդիսացող Տավուշի մարզում 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է մոտ 40 դեպք: Ամենաբարվոք վիճակում Արարատի մարզն է: Դեպքերի թիվը` մոտ 17:

Նույն զեկույցի համաձայն, Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունը հիմնականում ավելի ցածր է, քան ԱՊՀ-ում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Մոտավորապես նույնն է, ինչ Ադրբեջանում, սակայն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում: Միեւնույն ժամանակ, չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում նույն այդ երկրների ու խմբերի համեմատ զգալիորեն բարձր է:

Իսկ ի՞նչ առանձնահատկության պատճառով են Լոռու եւ Տավուշի մարզերը մահաբեր այս հիվանդությունների ցուցանիշներով գրավում առաջին տեղը, ի՞նչ «նպաստավոր» պայմաններ կան այնտեղ: Նշենք, որ բերված տվյալները վերաբերում են 2015 թվականին: Նախորդ տարվանը նախատեսվում է ամփոփել սույն թվականի մայիսին: Առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը, սակայն, որը տվյալ զեկույցի հեղինակներից է, մեր զրույցում նկատեց, որ իրավիճակը նույնն է արդեն մի քանի տարի, իսկ նման դեպքերում միտումները կարճատեւ ժամանակաընթացքում չեն փոփոխվում:

Պարզվեց` հիվանդությունների տարածման պատճառների վերաբերյալ ուսումնասիրություններ չկան: «Որպեսզի պատկերը լինի ավելի լիարժեք, պետք է իրականացնել ավելի մանրակրկիտ հետազոտություն եւ հասկանալ տարբեր շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը: Մեր կողմից նման հետազոտություն դեռեւս չի արվել»,- ասաց Դիանա Անդրեասյանը:

Իսկ մի՞թե հիվանդությունների բնույթի ու դրանց տարածվածության վերաբերյալ վիճակագրությունն արձանագրելուց զատ կարեւոր չէ իմանալ, թե ինչ հանգամանքներ են ձեւավորում այդ պատկերը եւ նաեւ ահազանգ հնչեցնել: Կամ գուցե այդ պատկերն այնքան էլ մտահոգի՞չ չէ առողջապահության ոլորտի պատասխանատուների համար եւ ամեն ինչ բնականոնության ու նորմայի սահմաններում է:

«Իհարկե, մտահոգիչ է, բայց այդ հարցով խնդրում եմ դիմեք առողջապահության նախարարություն»,-  առաջարկեց մասնագետը: Նախարարությունից սակայն, մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Այդուհանդերձ, ընդունված է կարծել, որ Լոռու մարզում քաղցկեղածին պատճառներից է բավական լայն տարածում ունեցող հանքարդյունաբերությունը:

Դրա հետ, բնականաբար, ազդեցիկ մարդկանց անուններ եւ մեծ շահեր են կապվում ու թերեւս հենց դա է կաշկանդում բնակչության առողջության պատասխանատվությունը ստանձնած պաշտոնյաներին ու գերատեսչություններին` իրերը կոչել իրենց անուններով, ինչպես նաեւ առաջ քաշել առողջության համար անվտանգ միջավայր ստեղծելու անհրաժեշտության հարց:

Ինչ վերաբերում է Տավուշում տարածված սրտանոթային ու շաքարային հիվանդություններին, ապա ոչ մասնագիտական միջավայրում հաճախ դա պայմանավորվում է մարզի Ադրբեջանին սահմանակից լինելու եւ մշտական պատերազմական սթրեսի պայմաններում ապրելու հանգամանքի հետ:

Առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը հավաստիացրեց, որ Հայաստանում իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի նվազեցվեն մասնավորապես քաղցկեղից մահացության դեպքերը:

«Կանանց շրջանում իրականացվում են ՊԱՊ հետազոտություններ, այսինքն` արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն: Ի դեպ, պետք է ասեմ, որ դա անվճար է առողջության առաջնային պահպանման օղակում, եւ 30-60 տարեկան յուրաքանչյուր կին կարող է անցնել այդ հետազոտությունը: Սոցփաթեթի շրջանակում իրականացվում են նաեւ սոնոգրաֆիկ հետազոտություններ: Այսինքն նախարարությունը տարբեր ծրագրերի շրջանակում փորձում է իրականացնել քաղցկեղների վաղ հայտնաբերումը, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կազմակերպել բուժումը եւ բնական է՝ նվազեցնել մահացության ցուցանիշները»,- շեշտադրեց տիկին Անդրեասյանը:

Խոսելով Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ու չարորակ նորագոյացությունների առկա վիճակագրության պատճառների մասին ընդհանրապես, կենտրոնի ղեկավարը մատնանշեց բնակչության շրջանում ռիսկի գործոնների լայն տարածվածությունը, որոնք են ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, բարձր զարկերակային ճնշումը, անառողջ սնունդը: «Քաղցկեղները, սրտանոթային հիվանդությունները բազմագործոնային են, այսինքն` շատ դեպքերում մեկ գործոն չի ազդում այդ հիվանդությունների զարգացմանը, եւ դրանք գլուխ են բարձրացնում»,- ասաց նա:

Տպել
3440 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են