Հայաստանի հրեական համայնքը լվանում է ձեռքերը. Լապշինի հարցով՝ քար լռություն

Հայաստանի հրեական համայնքը, ի  դեմս համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանի, իսրայելական հեռուստաալիքներով իր զայրույթն է հայտնել հրեա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջանին արտահանձնելու փաստի առնչությամբ: Սակայն այստեղ՝ Հայաստանում, հրեաները չեն ցանկանում դժգոհության ձայն բարձրացնել, առավել եւս՝ քննադատել բելառուսական արդարադատությանը՝ այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչության դիմացի բողոքի ակցիաներ կազմակերպելով:

Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում նշեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը, իրենք չեն ուզում խառնվել այս միջադեպին, քանի որ կարծում են՝ սա զուտ Իսրայելի, Բելառուսի եւ Ադրբեջանի խնդիրն է:

«Եթե խառնվենք այս հարցին, Ադրբեջանը կսկսի մեր հասցեին ամեն տեսակ զզվելի բաներ խոսել: Դրա համար էլ մենք մտածում ենք, որ ճիշտ կլինի՝ այս մասին չխոսել: Ես եղել եմ Իսրայելում, հրեական հեռուստաալիքով հայտնել եմ իմ տեսակետը, սակայն այստեղ չարժե միջամտել: Սա նշանակում է ավելորդ անգամ գրգռել մարդուն, ով մարդ չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք  սա, որ Հայաստանի հրեական համայնքը բողոքի ակցիա չի նախաձեռնի Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության դեմ կամ նամակներով չի դիմի ՄԻՊ-ին ու ՀՀ արտգործնախարարությանը, Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը բացասական պատասխան հնչեցրեց:

«Մենք մտածում ենք, որ պետք չէ: Սա 3 երկրների գործն է, թող նրանք էլ հարցի լուծումը գտնեն»,- ամփոփեց հրեական համայնքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը հունվարի 20-ին որոշում էր կայացրել բավարարել Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: 

5 օր անց Մինսկի քաղաքային դատարանում Լապշինը բողոքարկել էր Բելառուսի գլխավոր դատախազության՝ իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը: Դատարանը մերժել էր Լապշինի բողոքարկումը` ուժի մեջ թողնելով դատախազի որոշումը: 

Այն բանից հետո, երբ հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը դռնփակ նիստի ժամանակ մերժել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, նա պատրաստվում է որոշումը բողոքարկել այդ երկրի Գերագույն դատարանում: Գերագույն դատարանը նրա հայցը քննարկելու է փետրվարի 4-ին: Հենց վերջինիս որոշումից հետո էլ կորոշվի Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցը:

Չնայած, որ Լապշինի արտահանձնման վերաբերյալ իր որոշումը պետք է հայտնի նաեւ Գերագույն դատարանը, սակայն ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր իսրայելական առաջատար Haaretz պարբերականը, Ադրբեջանը բլոգերին տեղափոխելու համար ինքնաթիռ է ուղարկել Բելառուս

Տպել
6031 դիտում

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ քրեական գործը կարճվեց

Ասք ճշմարտաց. ՀՀԿ-ի մասով կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գեւորգյանը՝ ՍԴ նախկին դատավորին ճնշելու մասին

Հակահիգիենա. պարտակում են կեղտոտ սպիտակեղենը

Սենատում տապալվեց Թրամփի որոշումն արգելափակող օրինագիծը․ Արմենալի վրա ճնշումը կթուլանա

Պետական պարգեւներ. ոմանք մնացին ձեռնունայն

ՀՀ-ն հետ է կանչել իր ներկայացուցչին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդից եւ գործուղել ՄԱԿ․ նախագահի հրամանագրերը

Սուր բանավեճ Էդմոն Մարուքյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ

Ովքեր են բացակայում Ազգային ժողովի նիստից. ցանկում նաեւ ամենաերիտասարդ պատգամավորն է

Զինծառայողը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները եւ վիրավորել ծառայակցին․ մեղադրանք է առաջադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

Քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի վերաբերյալ գործը կքննվի դռնփակ

Հարցազրույց տալու համար ծեծի ենթարկվեց, հետապնդվեց ու աշխատանքից ազատվեց. 30 տարվա աշխատողը զրկվում է Գառնիի խանութից

Պատանի հանդիսատեսի տնօրենի ԺՊ-ն լծվել է աշխատանքի. թատրոնի վերջին հիմնանորոգումն իրականացրել է Լինսի հիմնադրամը

Գործող չեմպիոն Կուսրովան լքել է ՀՀ շախմատի առաջնությունը վատառողջ լինելու պատճառով

Ծնողներն ամաչում են բարձրաձայնել, որ երեխան շաքարային դիաբետ ունի, երեխաներն էլ մտածում են, որ մեղավոր են

Մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով զորակոչիկների թիվը. Հովհաննիսյան

Առաջիկա տարիներին ԵՄ-ն ու ՀԲ-ն Հայաստանին կհատկացնեն ավելի քան 700 միլիոն եվրո