Երազում եմ, որ տղաս քայլի. ապրիլին վիրավորված Ավետիսը տեղափոխվել է Մոսկվա

30/01/2017 schedule17:57

Ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանը մի քանի օր է, ինչ մայրիկի հետ գտնվում է Մոսկվայում: Զինծառայողը Ռուսաստանի մայրաքաղաք է տեղափոխվել հետագա վերականգնողական բուժումն այնտեղ իրականացնելու նպատակով: 

Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց վիրավոր զինծառայողի մայրը՝ տիկին Սոնյան, այս փուլում Ավետիսը ենթարկվում է բժշկական մի շարք հետազոտությունների: Թե երբ դրանք կավարտվեն, դեռ հայտնի չէ: Վիրահատության մասին խոսելը, նրա տեղեկացմամբ, եւս վաղ է:

«Ավետիսին ես եմ խնամում, իրեն նորմալ է զգում, հաղորդակցվում է ինձ հետ: Մեծ հույսերով ենք Մոսկվա եկել: Բոլորս էլ սպասում ենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Մեր բոլորի երազանքն ու նպատակը մեկն է՝ տղաս ոտքի կանգնի, կարողանա քայլել: Ուրիշ ոչինչ չենք ուզում»,- նշեց տիկին Սոնյան՝ հավելելով, որ ռուսաստանցի բժիշկների վերաբերմունքից շատ գոհ են:

Հիշեցնենք՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիս Զարգարյանը բուժման համար կտեղափոխվի Հնդկաստան, սակայն պաշտպանության նախարարությունն այդպես էլ չէր կարողացել այդ նպատակով ինքնաթիռ գտնել: Վիրավոր զինծառայողի բուժման ծախսերն ամբողջությամբ հոգացել է բարեգործական հիմնադրամը:

Նշենք նաեւ, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը վիրավորվել էր ապրիլի 4-ին՝ Թալիշի մարտական գործողությունների ժամանակ: Հակառակորդի գնդակը, վնասելով նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել եւ վնասել ողնաշարի մի քանի ող, ինչպես նաեւ ողնուղեղը: Հաջորդ օրը զինծառայողին ուղղաթիռով տեղափոխել էին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել էր ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Հատկանշական է, որ ծառայության մեկնելու նպատակով Ավետիս Զարգարյանը Հայաստան էր եկել Ռուսաստանից:

Տպել
9949 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն