Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Կապանի ԲԿ-ի նախկին տնօրենի հայցադիմումը

30/01/2017 schedule21:10

Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի հայցադիմումը: Նրա փաստաբան Արամ Օրբելյանը մեր զրույցում ասաց, որ մերժման որոշումը դեռ չեն ստացել, հետեւաբար դժվարանում է ասել` դա հիմնավո՞ր, թե՞ անհիմն են համարում:

Կապանի բուժկենտրոնի նախկին տնօրենն աշխատանքից ազատվել էր օրեր առաջ: Մեր զրույցում նա ասել էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից իրեն առաջարկվել էր աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Ինքը դա մերժել էր, իսկ արդեն հաջորդ օրը տեղեկացել, որ իր աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծվել է: Մարզպետի այդ որոշումն էլ Օրբելյանը փորձել էր վիճարկել դատարանում:

«Նախնական տեղեկություններով՝ հայցադիմումը վերադարձվել է, բայց որոշում չունենք, պետք է որ փոստով ուղարկած լինեն: Սպասում ենք որոշմանը: Այսինքն` ինչ հիմքով է վերադարձվել` հիմնավոր, թե ոչ հիմնավոր, բողոքարկելու ենք, թե չենք բողոքարկելու, կամ եթե ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, շտկելու ենք, նորից ներկայացնենք, թե՝ ոչ, այս պահին չեմ կարող ասել: Քանի որ հայցադիմումը ներկայացվել է վարչական դատարանի Կապանի նստավայր, փաստաբանները չեն կարող մոտենալ, խնդրել եմ փոստով ուղարկեն»,- նշեց Արամ Օրբելյանը:

Հայցադիմումը ստանալուց հետո դատարանը հայցվոր կողմից պահանջել է Սմբատ Օրբելյանի աշխատանքային պայմանագիրը, ինչը չի տրամադրվել: Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այս փուլում դա չպետք է դատավորին հետաքրքրեր, քանի որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը նման կարգ չի սահմանում. «Վարույթ ընդունելու համար այդ փաստաթղթերի կարիքը որպես այդպիսին չկա»:

Տպել
2693 դիտում

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

Խոշոր ավտովթար Քեթիի ոլորաններում. կան զոհեր

Շուրջ 1 մլն դրամի յուրացում. ՔԿ-ի նոր բացահայտումը Կոտայքի մարզում

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Արաբկիրում հայրը դանակահարել էր որդուն

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է