ՊԲ-ն պատասխան չունի՝ ինչու է ապրիլի պատերազմին մասնակցելու մասին նշումը «անվավեր» համարվել

31/01/2017 schedule17:31

2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»:

«Ազատություն» ռադիոկայանը տեսանյութ է պատրաստել արդեն զորացրված զինծառայողների մասնակցությամբ, որոնք նախ ցույց են տալիս իրենց զինգրքույկում կատարված ջնջումը, ապա ենթադրում, թե ինչի համար պետք է ջնջված լինի մարտերին մասնակցելու փաստն արձանագրող գրությունը: Զինծառայողների պնդմամբ, ապրիլյան պատերազմի մասնակիցներն իրավունք են ստացել որոշ արտոնություններից օգտվել (օրինակ՝ բուհերում ուսման վարձի զեղչեր եւ այլն), սակայն այս կերպ նրանք զրկվում են այդ արտոնությունից օգտվելու հնարավորությունից:

Զորացրված զինծառայողների մեծ մասը ԼՂՀ պաշտպանական բանակում են ծառայություն իրականացրել եւ մասնակցել են ԼՂՀ սահմանի պաշտպանության մարտական գործողություններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Armtimes.com-ի հետ զրույցում նախ ասաց, որ մեկնաբանություն չունի, ապա նշեց. «Զինծառայողներին համապատասխան զինվորական կառույցներում պատասխանում ենք»: Նկատառմանը, որ զորացրված զինծառայողները դիմում են համապատասխան կառույցներին եւ պատասխան չեն ստանում, նա այսպես արձագանքեց. «Ես հարգում եմ, ընդունում եմ եւ գնահատում եմ յուրաքանչյուր զինծառայողի կատարածը ոչ միայն ապրիլյան մարտերի ժամանակ, այլ՝ ընդհանրապես իրենց զինվորական ծառայության ընթացքում, անգամ այսօրվա զինծառայողներին չափից ավելի հարգում եմ եւ յուրաքանչյուրն իր ներդրումն ունի հայրենիքի պաշտպանության գործում, բայց ոչ բոլորն են արժանանում հերոսի կոչման: Մեկը «Մարտական խաչ»  է ստանում, մեկը՝ «Ոսկե արծիվ», այսինքն՝ այստեղ գնահատման չափանիշներ կան: Եթե տվյալ զինծառայողի զինգրքույկում գրվում է՝ մասնակցել է մարտական հերթապահության կամ մասնակցել է մարտական գործողությունների, ուրեմն ինչ-որ որոշում կա հրամանատարի կողմից»:

Դիտարկմանը, որ զինգրքույկում սեւ գույնի գրիչով գրված է, որ մասնակցել է մարտական գործողությունների, իսկ կարմիրով՝ «անվավեր», ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Քանի որ ես դա չեմ տեսել, ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող դրան տալ»: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անեն նման խնդրի բախված զինծառայողները, նա ասաց. «Չեմ կարող պատասխանել»:

Սենոր Հասրաթյանն առաջարկում է զինծառայողներին դիմել զինկոմիսարիատ, որտեղից զորակոչվել են պարտադիր ժամկետային ծառայության: Պնդմանը, որ զինկոմիսարիատից էլ ասում են դիմեք զորամաս, Հասրաթյանն արձագանքեց. «Ես այսքանը կարող եմ ասել, ավելացնելու բան չունեմ: Ես ամենասկզբում ձեզ ասացի, որ ՀՀ պաշտպանության նախարարը համապատասխան պարզաբանում տվել է, ես դրան ավելացնելու բան չունեմ, այդքանով բավարարվում ենք»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Հայաստանում ծառայություն իրականացրած զինծառայողների մասով, եթե կոնկրետ անուններ կան, ապա կճշտի, սակայն ԼՂՀ-ի մասով որեւէ բան չի կարող ասել:

Հարցին՝ հունվարի 20-ին նախարար Վիգեն Սարգսյանը  զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել էր, որ հետամուտ է լինելու նույն խնդրի կարգավորմանը, ի՞նչ է կատարվել մինչ օրս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց: «Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարություն է տվել, դեպքերն ուսումնասիրվում են: Այս պահին վերջնական բան չեմ կարող ասել: Այնտեղ կան որոշակի խնդիրներ այս կամ այն ստորաբաժանման կամ զորամասի մասնակցել-չմասնակցելու հստակեցումների, սխալմունքների հետ, բայց ավելի հանգամանալից եւ մանրամասն կարծում եմ՝ պաշտպանության բանակին կներկայացնեն»: Հետաքրքրվեցինք՝ այս խնդրով ՊՆ-ի թեժ գծին ահազանգերը շա՞տ են: «Շատ չեն, բայց քիչ էլ չեն, կան դեպքեր»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
31113 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա