Կոռուպցիոն ռիսկերն առավել շատ են առողջապահական եւ հարկային մարմիններում. Սուրեն Քրմոյան

01/02/2017 schedule12:16

Կոռուպցիան բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության զարգացման վրա, կանխում տնտեսական առաջընթացը: Այդ է պատճառը, որ ՀՀ կառավարությունն ամբողջ թափով պայքարում է այս երեւույթի դեմ, այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին փաստեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում իրագործվող «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» խորագրով տեղեկատվական  արշավին:

«Արշավի նպատակն է հայ հասարակությանը տեղեկացնել կոռուպցիայի կործանարար հետեւանքների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության կողմից արդեն իսկ մշակվել է կոռուպցիայի կանխարգելիչ մարմին ստեղծելու ծրագիրը: Գործադիրը փորձում է  նորարարական եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ: Մենք օգտագործում ենք մեր մարդկային ներուժն ու էլեկտրոնային գործիքները՝ հնարավորինս թափանցիկ եւ մասնակցային կառավարում ձեւավորելու համար՝ նպաստելով կաշառակերության ռիսկերի չեզոքացմանը: Իսկ ռիսկերն առավել շատ են կրթության, առողջապահության, ոստիկանության եւ հարկային մարմինները, հետեւաբար առաջնայնության կարգով թիրախավորվել են հենց այս ոլորտները»,- ասաց փոխնախարարը:

Սուրեն Քրմոյանը հիշեցրեց, որ եթե նախկինում կոռուպցիայի դեմ ռազմավարությունը մեր երկրում իրականացվում էր բոլոր ոլորտներում միաժամանակ, ապա այժմ ռազմավարությունը փոփոխվել է՝ ջանքերն առավելապես ուղղվելու են վերոնշյալ օղակներին:

Քննարկմանը ներկա Հայաստանի իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ իր հերթին նշեց, որ կոռուպցիան չարիք է, որին շարքային քաղաքացին բախվում է հանրային սեկտորի ամենատարբեր ոլորտներում:

«Կոռուպցիոն խնդիրները 2 մակարդակի են՝ հանրային սեկտորի մանր կոռուպցիա, եւ, որ ավելի վտանգավոր է, քաղաքական կոռուպցիա: Բայց մենք հույս ունենք, որ հետեւողական աշխատանքի եւ ՀՀ միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի արդեն 1-2 տարում կոռուպցիայի դեմ պայքարի զգալի տարբերություն զգալ: Այս համատեքստում շատ կարեւոր է ապօրինի հարստացման քրեականացումը: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեորեն հետապնդվի կամ, ինչպես ասում են, խոշոր ձկներին գլխից բռնեն»,- նշեց բանախոսը:

Տպել
2057 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին