Նոր սարքի միջոցով ամբողջովին պարալիզացված հիվանդները կկարողանան շփվել

01/02/2017 schedule16:24

Ամբողջովին պարալիզացված հիվանդները կկարողանան մարդկանց հետ շփվել հատուկ համակարգչային համակարգի միջոցով, հայտարարել են շվեյցարացի գիտնականները։

«PLOS Biology» ամսագրում հրատարակվել է հետազոտություն, որը հիմնված է շվեյցարական հիվանդանոցում գտնվող ամբողջովին պարալիզացված 4 հիվանդի հետ աշխատանքի վրա։

Բոլոր 4 հիվանդն էլ տառապում են ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով եւ չեն կարող իրենց զգացողություններն արտահայտել նույնիսկ աչքերի շարժումով։

Գիտնականները ստեղծել են հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս «կարդալ» մարդու մտքերը՝ հնարավորություն տալով նրանց հարցերին պատասխանել «այո» կամ «ոչ»։ Համակարգչային ծրագրի աշխատանքը հիմնված է ուղեղի բջիջների առանձնահատկությունների վրա՝ կախված նրանց գործունեությունից փոխվում է թթվածնի մակարդակն արյան մեջ, ինչը հանգեցնում է արյան գույնի փոփոխությանը, որը նկատվում է ինֆրակարմիր լույսի տակ։

Ըստ գիտնականների, «մտքերը կարդալու» ճշգրտությունը կազմում է 75%, ինչը նշանակում է, որ առավել ստույգ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է նույն հարցը մի քանի անգամ կրկնել։

Գիտնականները նշում են, որ այս սարքը հնարավորություն կտա որոշակիորեն բարելավել այս հիվանդությամբ տառապող հիվանդների կյանքը։

Տպել
1122 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան