Մեկ տասնյակից ավելի մեքենաներ Շիրակում խցանվել են ձյան հաստ շերտի մեջ (տեսանյութ, ֆոտոներ)

Շիրակի մարզում անանցանելի են Գյումրի-Աշոցք եւ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները: Նախորդ գիշեր՝ փետրվարի 1-ին տեղացած ձյան եւ գետնաբքի պատճառով, այսօր վաղ առավոտից անանցանելի են Գյումրի-Աշոցք եւ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհների Վահրամաբերդ եւ Կապս համայնքների միջհամայնքային ճանապարհները: Նշյալ ավտոճանապարհներին առկա են մեքենաների կուտակումներ, որոնք խցանվել են ձյան հաստ շերտի մեջ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է armtimes.com-ի թղթակիցը:

Ավտոճանապարհին հավաքված քաղաքացիների խոսքով՝ իրենք փակ ճանապարհի պատճառով, առավոտյան 10-ից չեն կարողանում առաջ շարժվել: «Ես առավոտից այստեղ եմ: Գյումրիից գնում եմ Աշոցք՝ բանակի քեֆ, բայց չեմ կարողանում առաջ գնալ, որ մտնեմ ձյան մեջ ավտոս կթաղվի կմնա»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է վարորդներից մեկը:

Ժամանակին չմաքրված ճանապարհների պատճառով՝ կաթվածահար է եղել նաեւ Գյումրի-Ամասիա երթուղին սպասարկող միկրոավտոբուսի աշխատանքը: Ամասիա հասնելու փոխարեն բնակիչները ստիպված իջան Վահրամաբերդ գյուղի վերջնամասում: «Ստիպված հետ եմ դառնալու, քանի որ առաջ չեմ կարող գնալ, որ մտնեմ էդ հաստ ձյան բարձրության մեջ, էլ չեմ կարող դուրս գալ»,- նշում է Գյումրի-Ամասիա երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը:

Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի Վահրամաբերդ եւ Կապս համայնքների միջհամայնքային ավտոճանապարհները սպասարկում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն: Այս կազմակերպությունը պատկանում է Գյումրու ավագանու Բալասանյան խմբակցության անդամ Արտակ Ադամյանին: Armtimes.com-ը կազմակերպության աշխղեկից հետաքրքրվեց, թե ինչու՞ մրցույթում շահած իրենց հասանելի ավտոճանապարհը ժամանակին չեն մաքրում: «Մենք Դոնալդ Թրամփը չենք, որ մի անգամից սաղ համայնքների ճանապարհները մաքրենք: Հերթով մաքրում ենք,  սաղ գիշեր բուք է եղել»,- ասաց աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը եւ մինչեւ վերջ համամիտ չեղավ, որ մարզում փակ ճանապարհներ կան:

Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն էլ հրաժարվեց armtimes.com-ի թղթակցի հետ գնալ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի անանցանելի հատվածներ: «Դուք ինձ մի ասեք` ես ուր գնամ: Գիշերվա բքի պատճառով ճանապարհները փակ ու դժվարանցանելի են: Հիմա փորձում ենք անցանելի դարձնել»,- ասաց Խնձրցյանը եւ տեղեկացրեց, որ Շիրակի մարզը սպասարկում են չորս ճանապարհաշինական ընկերություններ:

Նշենք, որ մարզում դժվարանցանելի ճանապարհներից զատ առկա են նաեւ մերկասառույցով պատված հատվածներ:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4357 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված