Չինական կապիտալը չի գալիս Հայաստան. ինչ է անելու ՀՀ առեւտրային կցորդը Չինաստանում

Նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով Չինաստանում կստեղծվի ՀՀ առեւտրի կցորդի հաստիք:

«ՉԺՀ-ում ՀՀ առեւտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերն առեւտրին եւ տնտեսական համագործակցության այլ ձեւերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական եւ չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առեւտրական, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը եւ կօժանդակի միմյանց միջեւ կապերի ստեղծմանը... »,- այսպես է հիմնավորում կառավարությունը իր որոշումը:

Այն, որ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները պետք է խորացնել, թերեւս կասկածից վեր է: Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող, աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է, որը մեր տարածաշրջանի հետ կապված քաղաքական, ազգային, կրոնական բարդույթներ չունի: Ու հիմա չինական կապիտալը աշխարհում «մոլեգնում է» խոսքի ամենադրական իմաստով: Չինացի ներդրողները աշխարհով մեկ հսկայական անդրազգային ընկերություններ են առնում-ծախում: Համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ակտիվությունն այնքան մեծ է, որ բազմաթիվ երկրներ վերապահումներով են մոտենում չինական կապիտալի ներհոսքին, փորձում պաշտպանվել դրանից:

Հայաստանին, սակայն, այդ «արհավիրքը» չի սպառնում: Չինաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները ոչ մի կերպ չեն շարժվում մեռյալ կետից: Այս պնդումը կարող է փոքր- ինչ տարօրինակ թվալ, եթե նայենք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը: Օրինակ, 2016 թվականին մեր արտաքին առեւտրում Չինաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 9 տոկոս: Առեւտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 450 միլիոն դոլար: Սա երկրորդ ցուցանիշն է Ռուսաստանից հետո:

Բայց լինել առեւտրային լուրջ գործընկեր՝ բոլորովին չի նշանակում, թե Չինաստանը մեր տնտեսական ազդեցիկ գործընկերն է: Եվ դա պարզ երեւում է մեր տնտեսության մեջ այդ «գերհսկա» երկրի ներգրավվածությամբ: Պաշտոնական տվյալներով, 2015 թվականին չինական ծագման այնքան քիչ ներդրում է իրականացվել ՀՀ տնտեսության մեջ, որ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ստանդարտ աղյուսակներում այդ երկրի անվանումը ընդհանրապես ներառված չէ  (2016 թվականի տվյալները դեռ հրապարակված չեն): Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, այդ աղյուսակում տեղ են գտել, ասենք, Ուզբեկստանը, որտեղից եկած ներդրումների զուտ ներհոսքը 7.7 միլիոն դրամ է, Վրաստանը` 500 հազար դրամ եւ այլն: ՀՀ պատմության ողջ ընթացքում, ըստ ԱՎԾ տվյալների, Չինաստանից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 542 միլիոն դրամ, որը ընդհանուրի 0.01 տոկոսն է: Այստեղ վրիպակ չկա` 0.01 տոկոսը:  Համեմատության համար Թուրքմենստանի, Կուբայի  ցուցանիշը 0.02 տոկոս է` չինականից 2 անգամ շատ:

Այլ կերպ ասած, հայ- չինական տնտեսական հարաբերությունները սահմանափակվում են միայն իրար հետ առեւտուր անելով, իսկ ՀՀ-ում ներդրումներ անելը չինացիներին ակնհայտորեն հետաքրքրիր չէ: Սակայն եթե նայենք պաշտոնական հաղորդագրությունների արխիվները, կհամոզվենք, որ մեր գրեթե բոլոր կառավարությունները մեծ հույսեր են կապել Չինաստանի հետ:  Ամենամեծ նախագիծը, որը կառավարության կարծիքով կարող էր հետաքրքրել չինական կողմին, իհարկե Իրան-Հայաստան երկաթուղին էր, որը գնահատվում է մոտ 3.2 միլիարդ դոլար: Անցած մոտ 7-8 տարիների ընթացքում բազմիցս նման առաջարկներ են արվել չինական ներդրողներին: Չինացիները երբեք չեն մերժել այդ առաջարկը: Չեն մերժել, բայց նաեւ չեն էլ համաձայնվել:  Ամենամեծ հույսերը չինացիներին այդ ծրագրում ներգրավելու հարցում, փայփայում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Այն ժամանակ պնդում էին, թե մեծ հավանականություն կա, որ Չինաստանը այդ նախագիծը ներառի իր իսկ նախաձեռնած «Մետաքսի ճանապարհ» ծրագրի մեջ: Չներառեց ու  չի էլ ներառի:

Չինացիները տարիներ առաջ մեծ պայմանագիր կնքեցին Հայաստանում երկաթի հանքերի շահագործման վերաբերյալ: Խոսք էր գնում ընդհանուր առմամբ շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումների հեռանկարի մասին: Պայմանագիրը ստորագրելու արարողությունը մեծ շուքով անցկացվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մեծ սրահներից մեկում: Սակայն այդ արարողությունը միակ բանն է որ հիշեցնում է նշված ծրագրի մասին: Որեւէ գործնական քայլ դրանից հետո չարվեց:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման համար ներդրումներ իրականացնել: Թե ինչպես է արտահայտվել այդ հետաքրքրությունը, ինչպես է ձեւակերպվել, որքանով է դա իրական, հայտնի չէ: Բայց եթե այդ հետաքրքրությունը նույնքան է, որքան, օրինակ, երկաթգծի հարցում, ուրեմն կարելի է ասել՝ այդտեղ նույնպես ներդրումներ չեն լինի: Մեկ այլ տեղեկությամբ չինացիները ցանկություն են հայտնել Հայաստանում կառուցել ապակու հզոր գործարան: Այս դեպքում եւս որեւէ կոնկրետություն չկա:

Ինչով է պայմանավորված չինական կապիտալի այսպիսի անտարբերությունը մեր տնտեսության նկատմամբ, դժվար է ասել: Եթե չինացիները, պատկերավոր ասած, հակված չեն ներդրումներ անել այլ երկրներում, ապա ինչով է պայմանավորված, որ այլ երկրներում նրանց իրականացրած ներդրումները հաշվվում են հարյուրավոր միլիարդ դոլարներով: Միգուցե մենք ենք նրանց առաջարկում ոչ շահավետ ծրագրեր: Իսկ մենք ընդհանրապես ունե՞նք շահավետ ծրագրեր: Կարո՞ղ ենք արդյոք չինացի ներդրողներին համոզել, որ իրենց չենք խաբելու, չենք «քցելու»...: Եթե Չինաստանում նշանակվելիք առեւտրային կցորդը իր հիմնական գործը համարելու է սա, ապա գուցե հույսեր ծնվեն, որ չինական կապիտալը մի օր կսկսի հոսել Հայաստան: Իսկ եթե այդ կցորդի գործը լինելու է մեր հայտնի օլիգարխների համար Չինաստանում էժան ապրանքներ «կպցնելը», ապա չինական ներդրումների թեման կարելի է փակված համարել առաջիկա տարիների կտրվածքով:

Տպել
4421 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը