Եկեք ճեղքե՛նք մեր արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

03/02/2017 schedule14:04

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսաուղերձով է հանդես եկել: Սեյրան Օհանյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից եւ գաղափարակից ընկերներ

Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների:

Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես ծառայելու ազգային երազանքների իրականացմանը, քո ներկայությամբ, անկեղծ նվիրումով ոգեշնչել, գոտեպնդել և փրկության ձեռք մեկնել մերձավորներիդ, քո ժողովրդին:

Մեր իրականության մեջ հերոսության մասին խոսելիս ամենից առաջ ազգային բանակն ենք պատկերացնում՝ սպաներին, զինվորներին, որոնք այսօր անձնուրաց ծառայությամբ անառիկ են պահում մեր սահմանները՝ խաղաղ կյանք ապահովելով մեր ժողովրդին: Հերոսներ են այն տղաները, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրել ու պարտության են մատնել թշնամուն:

Սակայն այսօր ես կցանկանայի խոսել քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների մասին: Նրանք լուռ ու արժանապատվորեն ծառայում են իրենց կոչմանը, և այն փոխհատուցումը, որ ստանում են, այն կենսամակարդակը, որ նրանց առաջարկում է պետությունը, ուղղակի չնչին է նրանց մատուցած ծառայությունների, անտրտունջ ջանքերի ու նվիրումի դիմաց:

…Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը, թվում է, հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժևորում նրանց պարկեշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները. հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսացել են: Եվ իրականության մեջ հերոս են այն կոլեկտիվները, որոնք հերոսներ են ծնում:

Պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք կենսամակարդակ, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները՝ հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է գտնել ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այլ ճանապարհներ:

Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:

Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն...

Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները:

Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»»:

Տպել
3803 դիտում

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա. Սամվել Բաբայան

Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն․ Ծառուկյան

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

Ցեմենտի ներկրման 22000 դրամ պետտուրքի դեպքում 1 տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի մուտք․ Հայկ Սարգսյան

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ. Մյուլլերի զեկույցը

ԱԺ-ն այսօր առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրենքներ է ընդունել

Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Սանասարյան

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

Լույս չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, «Նաիրի» եւ «Արամյանց» Բ/Կ-ներում, Շտապ օգնության հիվանդանոցում

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը. ՔԿ

Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ

Շախմատիստները ուժեղ են խաղում նաև նարդի. Տ. Պետրոսյանը նարդու մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի