Հայերը երբեք չեն դադարի քթի ձեւը փոխելու վիրահատության դիմել. Պլաստիկ վիրաբույժ

03/02/2017 schedule20:27

Հայ երիտասարդները պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմում են ամենատարբեր խնդիրներով, բայց ամենից հաճախ՝ քթի ձեւը փոխելու համար: Վիճակագրությունն այս առումով անփոփոխ է տարիներ շարունակ:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը, քթի ձեւը փոխելու խնդիրն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայերի մոտ գենետիկ թարմացում, այսինքն՝ այլազգիների հետ խառնամուսնություններ տեղի չեն ունենում:

«Քթի ձեւը փոխելու հարցով մեզ դիմում են ինչպես աղջիկներն, այնպես էլ տղաները: Զգալի թիվ են կազմում նաեւ այն կանայք, ովքեր դիմում են կրծքագեղձի էսթետիկ վիրահատության համար: Երիտասարդ կանանց եւ աղջիկների մի ստվար զանգված էլ դիմում է որովայնի, ականջախեցիների գեղեցիկ տեսքն ապահովելու ակնկալիքով»,- նշեց բժիշկը:

Արտաքինին հետեւելու եւ խնամված տեսք ունենալու ձգտումը պլաստիկ վիրաբույժը բացատրեց կեցության ու շփումների մշակույթի փոփոխությամբ, գեղեցիկին ձգտելու ցանկությամբ:

Իսկ շատ են մարդիկ, ովքեր ականջալուր են լինում վիրաբույժին եւ հրաժարվում այս կամ այն պլաստիկ վիրահատությունից, հետաքրքրվեցինք Արմեն Հովհաննիսյանից: Պարզվեց՝ այդպիսիք լինում են: «Հենց այսօր 2 աղջկա համոզեցի հետ կանգնել քթի ձեւը փոխելու մտքից: Նույն կերպ հաճախ առաջարկում եմ հրաժարվել դեմքի փոքրիկ սպին վերացնելու վիրահատություններից, որովհետեւ միշտ չէ, որ բժշկական միջամտության արդյունքում առաջացած սպին ավելի աննկատ է լինում, քան այն մեկը, որն ի սկզբանե ցանկություն կար վերացնել»,- բացատրեց պլաստիկ վիրաբույժը:

Վերջում Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց՝ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ պացիենտը գոհ չի մնացել վիրահատության արդյունքներից՝ ընդհուպ իրավական պատասխանատվության կանչելով բժշկին: «Ես հաճախ եմ որպես փորձագետ հանդես գալիս դատական գործընթացներում, բոլորի մոտ էլ այդպիսի բան լինում է: Ինձ հետ էլ է պատահել»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Տպել
2357 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին