Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ու Սուրիկ Խաչատրյանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով:

Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաեւ դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

«Իմ գործընկերներին ուզում եմ հիշեցնել` քանի որ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահը ես եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի այդ պաշտոնից եւ կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում կրթության եւ գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,- կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստում հայտարարել էր դեռեւս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում, դրանից ավելի քան մեկ տարի առաջ արդեն հայտնի էր նրա այդ մտադրության մասին: Բայց, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը դեռ համարվում է նշված բուհի խորհրդի նախագահը:

Տնտեսագիական համալսարանի խորհրդում կառավարության կողմից առաջադրված անդամների շարքում է նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Ռեկտոր Կորյուն Աթոյանից տեղեկացանք, որ նախորդ տարեվերջին կայացած նիստին Հովիկ Աբրահամյանը մասնակցել է, իսկ Գագիկ Խաչատրյանը` ոչ:

«Քանի որ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու որոշում դեռ չկար, ուղղակի բուհի ռեկտորի հաշվետվություն էր ներկայացվելու, նա մասնակցել է ու էլի հայտարարել, որ իր վերջին նիստն է, այլեւս չի գալու»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը` հավելելով, որ քանի դեռ չունեն փոփոխությունների մասին համապատասխան որոշում, բուհի կայքում խորհրդի անդամների ցանկը մնում է նույնը:

Նա հաստատեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվում են: Հիշեցնենք, որ բուհի կառավարման խորհուրդը կազմված է հետեւյալ համամասնությամբ` 25-ական տոկոս պրոֆեսորադասախոսական համակազմից, ուսանողներից, կառավարության ու ԿԳ նախարարության ներկայացուցիչներից: Թե´ նախկին վարչապետը եւ թե´ Գագիկ Խաչատրյանն առաջադրվել էին կառավարության կողմից:

«Ինչ փոփոխություններ կլինեն, չեմ կարող ասել, բայց որ կլինեն, դա միանշանակ: Ինձ ասել են, որ փոփոխություններ նախատեսվում են»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Սակայն, ո´չ ՀՀ կառավարությունից, ո´չ էլ կրթության եւ գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել, թե Տնտեսագիտական խորհրդի կազմն ինչ փոփոխպությունների է ենթարկվելու եւ մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու: Արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռեւս չի ձեւավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս չի ընդգրկվի, եւ նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաեւ նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:

«Խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ կառավարությունը հաստատի նոր կազմ, որից հետո նիստ կհրավիրվի եւ կընտրվի նախագահ»,- ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Նա նշեց, որ համալսարանը սահմանված կարգով ներկայացրել է խորհրդի իր անդամների թեկնածությունները:

Ու որքան էլ բուհերում տարեվերջին նիստ է հրավիրվում` քննարկելու կատարված աշխատանքներն ու նախանշելու անելիքները, Գորիսի պետական համալսարանի խորհուրդը վերջին անգամ նիստ է գումարել 2016 թվականի ամռանը` ռեկտոր ընտրելու նպատակով: «Օրենքով` տարվա ընթացքում առնվազն մեկ նիստ է ենթադրվում, մեր բուհի խորհուրդը երկու նիստ ունեցել է»,- նկատեց Արտուշ Ղուկասյանը:

Հ.Գ.-1. Գորիսի պետական համալսարանի ռեկտորը երեկոյան տեղեկացրեց, որ իրեն զանգահարել ու հայտնել են, որ խորհրդի կազմն արդեն հաստատված է եւ երկուշաբթի կամ երեքշաբթի ինքն այն կստանա:

Տպել
7173 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ