Սպիտակում շաուրմայից թունավորման պատճառը հնարավոր է ոչ պատշաճ աշխատանքային միջավայրն է

Հունվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գրանցված զանգվածային թունավորման պատճառով հիվանդանոց ընդունված անձանցից այսօրվա դրությամբ շարունակում էին հոսպիտալացված մնալ 5-ը: Թունավորվածները 12- ն էին, որոնցից 3-ը բուժում էին ստանում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, 9-ը` Սպիտակի բժշկական կենտրոնում: Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանից տեղեկացանք, որ իրենց մոտ գտնվող բոլոր երեքը առողջացած դուրս են գրվել:

Նրանցից երկուսը մանկահասակ երեխաներ են, մյուսը` երեխաներից մեկի մայրը: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ դեռեւս հիվանդանոցում գտնվող հինգ տուժածների վիճակը բավարար է: Շաբաթ եւ կիրակի օրերին, ըստ տնօրենի, նրանք դեռ հիվանդանոցում կգտնվեն, իսկ երկուշաբթի, կախված առողջական վիճակից, միգուցե դուրս գրվեն:  

Հիշեցնենք, որ տուժածները շաուրմա էին կերել «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումն ունեցող հանրային սննդի օբյեկտում: Հայտարարվել էր, որ նրանց մոտ նախնական ախտորոշվել է սննդային տոքսիկոինֆեկցիա (սննդային սուր թունավորում): «Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով նրանց մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ»,- մանրամասնել էր առողջապահության նախարարությունը:

Այստեղից տեղեկացանք, որ նախնական ախտորոշումը հաստատվել է: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ ենթադրաբար թունավորումը կարող էր առաջանալ ոչ պատշաճ աշխատանքային միջավայրի հետեւանքով: Նշենք, որ թունավորման պատճառ դարձած շաուրմայից մնացորդներ չէին պահպանվել` փորձաքննության ենթարկելու համար, իսկ սննդի օբյեկտում եղած մթերքի հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել:  Հավելենք, որ «Թեժ կրակ»-ի գործունեությունը կասեցված է եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը այստեղ ուսումնասիրություններ է պլանավորել:

 

Տպել
2362 դիտում

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից