Երևան
1 °C
Ընտրությունների մոտենալուն զուգահեռ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը նկատելիորեն կոշտացնում են իրենց դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Եթե ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի տեղապտույտի եւ կոռումպացված չինովնիկների անպատժելիության մասին, ապա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հստակ ակնարկում է, որ երկրում էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, նման հայտարարություն Սվիտալսկին արեց հունվարի 2-ին Մատենադարանի դահլիճում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Եվրամիության համար այդքան էլ էական չէ, թե գալիք ընտրություններում որ քաղաքական ուժը կհաղթի, սակայն Եվրամիությունը ծայրաստիճան շահագրգռված է, որպեսզի այս ընտրությունները մաքուր անցնեն: Մենք հսկայական ներդրումներ ենք կատարել, որպեսզի ամրապնդենք վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Սակայն մյուս կողմից ձեր երկրի վարչապետն է ասում, որ անհրաժեշտ է էլիտայի փոփոխություն իրականացնել: Նույնը ասում է ձեր երկրի նախագահը: Ուստի, ամեն ինչ կախված է ժողովրդից: Հիշե´ք վարչապետի հայտարարությունը քվերակությանը մասնակցելիս», - նշեց դեսպանը:
ԵՄ դեսպանը, որ հանրային միջոցառումներում ելույթ ունենալիս շատ զգուշորեն եւ խնամքով է ընտրում բառերը, այս անգամ եզակի դիվանագիտական անկեղծություն դրսեւորեց: Նա քաղաքացիներին փաստացի կոչ արեց` իշխանափոխություն իրականացնել: Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրությունների օրը «հրաշք» կկատարվի, եւ Հայաստանում քվերակության միջոցով ՀՀԿ-ն կզիջի իր դիրքերը, սակայն դեսպանի շուրթերով Բրյուսելը, որը Երևանի ամենախոշոր դոնորներից եւ առեւտրային գործընկերներից է, հստակ քաղաքական ուղերձ է հղում առ Մելիք-Ադամյան 1՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Ինչո՞ւ :
Ընդհանրապես նման քննադատություններին կամ հայտարարություններին հայրենի իշխանությունները կամ գերադասում են չպատասխանել կամ պատասխանում են «սա մեր ներքին գործն է» ոճի հայտարարություններով: Բավական է հիշել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պատասխանն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ կոռուպցիայի դեմ անպտուղ պայքարի մասին քննադատությանը: Նա հորդորել էր դեսպանին` չխառնվել Հայաստանի ներքին գործերին:
Ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, երբ փող է անհրաժեշտ տարբեր հակակոռուպցիոն խորհուրդների ձեւավորման, ռեֆորմների իրականացման կամ բյուջետային ծախսերի փոսը փակելու համար. հայրենի իշխանությունները նախանձելի «պատվախնդրությամբ» վերցնում են առաջարկվող եվրոներն ու դոլարները: Իսկ երբ դոլար եւ եվրո տրամադրողները խոսում են երկրում առաջընթացի բացակայության մասին, միանգամից հայրենասերի շորեր հագած չինովնիկները հիշում են երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքի մասին` լրիվ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ այն պահին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ֆինանսավորում են այս կամ այն ռեֆորմը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլ նախաձեռնություններ, նրանք արդեն իսկ հայտնվում են հայաստանյան ներքին գործերի դաշտում եւ օրակարգ ձեւավորում:
ՀՀԿ-ում դեսպանների գնահատականները հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով կիսում են, սակայն նշում են, որ այս ուղղությամբ «հսկակայկան աշխատանք է տարվում»: «Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ենք կարեւորում: Իհարկե, այս ոլորտում խնդիրներ կան, սակայն այնպես էլ չէ, որ աշխատանք չի տարվում: Այս ուղղությամբ կառավարությունը հսկայածավալ աշխատանք է իրականացրել», - մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ինչ վերաբերում է Սվիտալսկու՝ էլիտայի փոփոխության վերաբերյալ ակնարկին, ապա այստեղ Զաքարյանի խոսքն ավելի կոնկրետ էր:
Մենք կարեւորում ենք ընտրությունների թափանցիկությունը ոչ թե նրա համար, որ այս կամ այն երկրի ներկայացուցիչն է դրա մասին խոսում, այլ առաջին հերթին նրա համար, որ դա մեզ եւ մեր հասարակությանն է պետք: Անհրաժեշտ է, որ խորհրդարան անցնեն քաղաքական ծրագրերով զինված ուժեր: Սակայն արհեստական միջավայրեր չենք կարող ստեղծել: Արհեստական ժողովարդավարություն չեն կարող կառուցել, այն հղի է տուբուլենտ իրավիճակներով: Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացումը պետք է տեղի ունենա ոչ թե արհեստական, այլ բնականոն հունով», - ասաց Զաքարյանը: Մեր հարցին՝ ինչպե՞ս է ընկալում ՀՀԿ-ն ԵՄ դեսպանի՝ էլիտայի փոփոխության ակնարկը, Զաքարյանը կրկնեց. «Հայաստանում արհեստական մոդելներ չեն աշխատելու»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի կարծիքով` դեսպանի հայտարարությունն ավելի ստույգ կարելի է ընկալել որպես էլիտային բնույթի փոփոխության ակնարկ: «Ու այդ հայտարարության հասցեատերը ոչ միայն իշխանությունն է, այլեւ ընդդիմությունը: Փոփոխություններ են անհրաժեշտ ողջ քաղաքական համակարգում: Այսօրվա մեր ընդդիմությունն էականորեն չի տարբերվում իշխանությունից: Նախկին իշխանության օդիոզ դեմքերը հիմա ընդդիմություն են խաղում: Ուստի, անհրաժեշտ է փոփոխություն նաեւ ընդդիմադիր դաշտում»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով` ԵՄ եւ ԱՄՆ դեսպաններն արդեն բաց տեքստով են խոսում խնդիրների մասին, քանի որ թե՛ կոռուպցիայի, թե՛ ընտրությունների թափանցիկ եւ արդար անցկացման հարցում էական առաջընթաց չկա: «Հայաստանի իշխանությունները մի կողմից ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից փող ու ներդրումներ են խնդրում, մյուս կողմից՝ դժվար է բերել այդ ներդրումները, եթե դրանք պաշտպանված չեն», - եզրափակեց փորձագետը:
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ
Վարչապետը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի և երթի է հրավիրում
Պահանջում ենք բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՊՆ
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան
Զինծառայողների հարազատները դեռ Արցախում են, բայց որոնողական աշխատանքները չեն վերսկսվում. ռուսական կողմը բանակցում է
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Նիկոլ Փաշինյան
Մնալով ազատության մեջ կարող են խոչընդոտել գործի քննությանը. ՔԿ-ն պարզաբանել է Շահումյան գյուղի 5 բնակչի կալանավորումը
Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ. Գևորգ Սիմոնյան
Բավրայի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց աշխատանքները. Մայր Աթոռ
Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Աննա Նաղդալյան
ՀՀ նախագահը առարկություններով վերադարձրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ. Բաբաջանյան
Հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային իրադրությունը կայուն է
Խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ աջակցել ձեզ. ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը (տեսանյութ)
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. Արա Այվազյան
Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ից 28-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով և նույնքան կնվազի մարտի 1-ին ու 2-ին
ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը. «Արմենպրես»
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ (տեսանյութ)
Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախ օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում, դա մեր բացառիկ իրավունքն է. Բեգլարյան
Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը. «Արմենպրես»
Վանաձորում վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա. անցած մեկ օրում ՀՀ -ում 7 ՃՏՊ է արձանագրվել
Վանաձորում եղբայրներ են դանակահարվել. ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ
2020 թվականին քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք է արձանագրվել
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
ՊԵԿ նախագահը քննարկել է կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագծերը
Ներկայացվել է «Հայոց լեռների գաղտնիքներից» անիմացիոն տեսանյութը՝ սուրդո թարգմանությամբ
Լրամշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը
Վիճաբանություն և դանակահարություն Ազատության հրապարակում. կա ձերբակալված
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը
Հրապարակվել է կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է իր անձի հետ կապված հրապարակումներին
Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են. ՄԻՊ
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման
© 2021 Հայկական ժամանակ