ԿԳՆ-ում քննարկում են, թե դպրոցներից որոնք կարող են միավորվել. վարչապետից խնդրել են 2 ամիս

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետից երկու ամիս ժամանակ է խնդրել` դպրոցների վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները վերլուծելու եւ, ըստ այդմ, առաջարկություններ ներկայացնելու համար:

Կառավարության հունվարի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ էության, հայտարարել էր հանրակրթական ուսումնական հաստատությունները միավորելու հեռանկարի մասին: Նա անդրադարձել էր Արթիկի համար 7 դպրոցի խիստ անբարեկարգ վիճակին եւ այդ առիթով հանձնարարել ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին, ինչպես նաեւ առաջարկել էր Երեւանի քաղաքապետին` ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները: «Հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Արշակյանը մեր զրույցում նշեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է, տեղեկատվություն է հավաքագրվել քաղաքաներում գործող բոլոր դպրոցների շենքային պայմանների, նախագծային հզորության ու աշակերտների թվի վերաբերյալ: Իսկ քննարկումները դեռեւս շարունակվում են: Առկա տվյալները պետք է վերլուծել` համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար:

«Բայց կոնկրետ որ դպրոցը որ դպրոցի հետ կմիավորվի, դեռ նման որոշում չի կայացվել: Վարչապետից խնդրել ենք եւս երկու ամիս ժամանակ, ու այս պահին աշխատանքային խումբ է ստեղծվել` ներգրավելով նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ, համակողմանի լուծում տալ այդ հարցին: Շատ նուրբ հարց է, պետք է այնպես արվի, որ դա բխի բացառապես երեխայի շահերից»,- ասաց Աշոտ Արշակյանը:

Հետաքրքրվեցինք, թե որն է աշխատանքային խմբի ելման կետը. այս կամ այն դպրոցները միավորելու առաջարկ կներկայացվի միայն այն դեպքում, երբ շենքային պայմաննե՞րն են անմխիթար, թե նաեւ աշակերտների փոքր քանակը կարող է հանգեցնել նման որոշման` անկախ տվյալ դպրոցի բարեկարգ լինելուց:

«Ինչպես ասացի` աշխատանքային խմբում ներգրավել ենք բոլոր շահագրգիռ գերատեսչություններին` մասնագետներ տարածքային կառավարման նախարությունից, մարզպետարաններից, Երեւանի քաղաքապետարանից, կրթության եւ գիտության նախարարությունից, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին իր կարծիքը ներկայացնի: Այսինքն` ես այս պահին չեմ կարող ասել, որ ընտրվել է ինչ-որ ելման կետ»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արթիկի դպրոցին, հիշեցնենք, որ այն գործում է անմխիթար շենքային պայմաններում, անձրեւաջրերը ներթափանցում են ու լճակներ գոյացնում, պատերը բորբոսնում են ու քանդվում: Եվ արդեն բավական ժամանակ դպրոցի աշխատակազմն ու աշակերտները խնդիր էին դնում վերանորոգել շենքը: Չի բացառվում, որ շուտով այստեղ այլեւս դասապրոցես չի կազմակերպվի եւ դպրոցը կմիավորվի քաղաքի որեւէ այլ դպրոցի հետ: Վերջնական որոշում, իհարկե, դեռ չկա: ԿԳ նախարարության պաշտոնյայից տեղեկացանք, որ Արթիկի նշված դպրոցի խնդիրն առանձին չի դիտարկվում, եւ այս դեպքում նույնպես լուծում կառաջարկվի վարչապետի հանձնարականի համատեքստում` մյուս դպրոցների հետ միասին:

Լուսանկարը` hetq.am-ի

Տպել
7208 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը