Վովա Գասպարյանի փեսան եւս ռեյտինգային կարգով կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքում (տեսանյութ)

06/02/2017 schedule17:45

«Չեմ կարծում, որ խնդիրներ լինի եւ այդ մրցապայքարն անցնի կոռեկտության սահմաններ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով թիվ 2 ընտրատարածքում սպասվող ընտրապայքարին:

Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ասում է, թե այս ընտրություններն ամենաժողովրդավարականն են լինելու, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Իմ ընտրատարածքում միշտ եղել են բացառապես արդար ընտրություններ: Դա փաստում են բոլոր ցուցանիշները եւ դրա արդյունքում ես ստացել եմ Երեւան քաղաքում առհասարակ առավելագույն քվեները, եւ հիմա էլ բարոյական չեմ համարում, որպեսզի չարդարացնեմ այդ ընտրողների, քաղաքացիների ընտրությունը, երեւի թե այս անգամ էլ կառաջադրվեմ»:

Արթուր Գեւորգյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, նաեւ նկատում է, որ հեղինակազրկված կուսակցությունը չի կարող լինել առաջատարը:

Լրագրողներն Արթուր Գեւորգյանին հիշեցրեցին, որ մամուլի հրապարակումների համաձայն իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ: «Ամեն ասեկոսեի չի կարելի հավատալ: Ես բազմիցս տարբեր հարցազրույցներում ասել եմ եւ նորից եմ կրկնում՝ չի կարելի հավատալ ասեկոսեներին: Ինչքան մոտենալու են ընտրություններն, այդքան այդ խոսակցությունները շատանալու են»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ձեզ ի՞նչ չի հաջողվել անել Ազգային ժողովում, որ ուզում եք նորից ԱԺ գալ, նա այսպես պատասխանեց. «Եթե չի հաջողվում, կանգ ես առնում եւ չես շարունակում: Շարունակում ես այն դեպքում, երբ որ հաջողվում է, իսկ դրա պատասխանը կտան նոր ընտրությունները»:

Նշենք, որ թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Երեւան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները, առաջադրվելու է նաեւ «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանը ներառող ընտրատարածքից: 2012 թվականից մինչ օրս կողմ է քվեարկել 565 հարցի, որեւէ ելույթ չի ունեցել, ինչպես նաեւ որեւէ հարց չի տվել:

Տպել
4085 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն