Առողջապահության նախարարությունում արտառոց ավանդույթ է ձեւավորվում. աշխատում են` չնշանակված

ՀՀ առողջապահության նախարարությունում տարօրինակ ավանդույթներ են ձեւավորվում: Պաշտոնյաներն այստեղ աշխատանքի են անցնում մինչեւ տվյալ պաշտոնում նշանակվելը: Այսինքն` նրանք ստանում են, օրինակ, աշխատակազմի ղեկավարի կամ փոխնախարարի կարգավիճակ` առանց համապատասխան որոշման ու հրամանի:

Արդեն մի քանի օր է` առողջապահության գերատեսչությունում փաստացի տեղի է ունեցել աշխատակազմի ղեկավարի փոփոխություն: Նախարար Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնում էր Արայիկ Բաղրյանը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Այս ամիսների ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չհայտարարվեց: Այժմ էլ ահա նոր պաշտոնակատար կա` Նելսոն Զուլոյանը, որն աշխատանքի է ներկայանում որպես աշխատակազմի ղեկավար: Նա մինչ այս ղեկավարում էր առողջապահության նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակը (ԾԻԳ):  

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ Նելսոն Զուլոյանն ազատվել է ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնից, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար նա դեռ չի նշանակվել: Բաղրյանն, ըստ այդմ, դեռեւս չի ազատվել զբաղեցրած պաշտոնից:  

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը նույնպես նախարարություն էր այցելում, աշխատում էր, այստեղ նրան ընդունում էին որպես նախարարի տեղակալի, քննարկում էին, որ նոր փոխնախարարը հրաժարվել է քարտուղարուհուց ու հարմարավետ աշխատասենյակից, որ գործի է գալիս հեծանիվով, այնինչ այդ պաշտոնում Սամվել Մարգարյանի նշանակման մասին վարչապետի որոշումը եղավ բավական ժամանակ անց միայն:  

Հավելենք, որ աշխատակազմի ղեկավարի փոփոխությունն առողջապահության նախարարության կառուցվածքում տեղի ունեցած միակ փոփոխությունը չէ: Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի պաշտոնակատար Հովհաննես Գեւորգյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել, չնայած որ նախարար Ալթունյանի կադրերից էր:

ԱՆ լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ ՊԱԳ պետի պաշտոնակատարի դիմումը դեռ քննարկվում է` դրդապատճառների մասին ոչինչ չնշելով: Հովհաննես Գեւորգյանն, ի դեպ, նշանակվել էր Սարո Ծատուրյանի փոխարեն, որը լայն հանրությանը հայտնի դարձավ առողջարանային կեղծված ուղեգրերի առիթով, երբ իրավապահ մարմինները հայտարարեցին տեղի ունեցած կեղծիքների եւ պետությանը հասցված լուրջ վնասի մասին, քրեական գործ հարուցվեց, ապա նաեւ կարճվեց:

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը նույնպես օրեր առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տպել
10277 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ