Երևան
16 °C
«Ելք» դաշինքի անդամ, ԼՀԿ վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկու ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններն իրենց կարևորությամբ, կարելի է ասել, միաժամանակ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահին այլևս ընտրելու է Ազգային Ժողովը: Սա նշանակում է, որ ընդամենը երկու ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց առաջիկա հինգ տարիների կյանքի ընթացքը, և ոչ միայն իրենց, այլ նաև մեր պետության առաջիկա տարիների ճակատագիրը:
Մենք որոշելու ենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել. արդյո՞ք շարունակելու ենք ապրել փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների Հայաստանում, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որն ամեն տարի լքում է ավելի քան 40 հազար մարդ, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների և մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված: Թե՞ մենք գտնելու ենք Ելքն այս Հայաստանից, Ելք դեպի այն Հայաստան, որտեղ բիզնեսի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություններից, որտեղ աշխատանք գտնելը ոչ թե շռայլություն է այլ հեշտ լուծելի խնդիր:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, մենք ընտրելու ենք այս երկու տեսակի Հայաստանների միջև, ընտրելու ենք հնի ու նորի, գորշի և լուսավորի, ճահճի մեջ մնալու և այդ ճահճից Ելք գտնելու միջև: «Ելք» դաշինքը, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կողմից, առաջարկում է երկրորդ՝ ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք, գիտելիքներ և անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարել ենք:
Ապրիլը ապրելու՞ ամիս կլինի, թե՞ գոյատևելու, կախված է լինելու մեզանից. ընդամենը երկու րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա հինգ տարիների կյանքը, երկու րոպե՝ խորացող ճահճում մնալու կամ Ելք գտնելու համար: Երկու րոպե՝ արտագաղթելու կամ հայրենիք վերադառնալու օգտին քվեարկելու համար, երկու րոպե գործազրկության կամ արժանապատիվ աշխատանքի ընտրության համար, երկու րոպե աղքատության կամ բարեկեցության ընտրության համար:
Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ. ես կոչ եմ անում օգտվել այդ երկու րոպեից՝ գտնելու Հայաստանի համար լավագույն և արժանապատիվ Ելքը»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ