Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ. Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով մեղադրյալներին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:

Այս նիստին եւս դատարանի դահլիճը բազմամարդ էր. հավաքվել էին հիմնականում գործով հինգ ամբաստանյալների հարազատներն ու բարեկամները: Քանի որ հոսքը դատարան չէր դադարում, կարգադրիչները ստիպված եղան փակել դատարանի դահլիճի դռները, ինչի արդյունքում շատերը դրսում մնացին:

Նիստը սկսվեց ամբաստանյալների պաշտպանների կողմից նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելով: Մասնավորապես ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ. «ՀՀ ՔՕ-ի 291-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելուց ոչ միայն երեք օր անց, այլ նաեւ դրանից հետո իմ պաշտպանյալը չի ծանուցվել»,-նշեց նա: Մյուս պաշտպաններն էլ նշեցին, որ դատական նիստին ներկայանալու մասին ծանուցումները ստացել են դատական նիստից երկու օր անց՝ նկատելով, որ դա ոչ թե պատահականություն է, այլ՝ դիտավորություն: Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին որոշումը նույն դատավորն է կայացրել. «Դուք այդ որոշումը կայացրել եք 23 վայրկյանում», -ասաց նա:

Տուժող կողմը չմիացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։ Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, թե ցանկանում է, որ գործը շարունակի քննել Աննա Դանիբեկյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատական նիստերի օրերի մասին կարելի է տեղեկանալ տարբեր միջոցներից եւ ոչ միայն ծանուցումների միջոցով։ Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասելով, որ պաշտպանների նշած «պատճառները» տեխնիկական բնույթ ունեն։ Շուրջ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները Յուրի Հակոբյանը, Արարատ Նիկողոսյանը եւ Արթուր Զաքարյանը ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հայտնի դարձավ, որ գործով հինգ ամբաստանյալներից երեքը՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը նախկինում դատապարտված են եղել: Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանն աշխատել է ԴԱՀԿ-ում, նա տարիներ առաջ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու աղջկա կյանք խլած վրաերթը կատարելու համար:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Վարդգես Սարգսյանն ու Ռաֆայել Երիցյանը: Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին, որը նախաքննության ընթացքում հիշյալ գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել: Մասնավորապես Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բարձրաձայնեց նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունների եւ դատավարական խախտումների մասին, ինչի վրա ըստ նրա՝ վերահսկող դատախազ Սարգսյանն աչք է փակել:

Նրա խոսքով՝ դատախազն անտեսել է նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ըստ նրա՝ Չիչոյանի մոտ հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ են ախտորոշվել, սակայն այդ ուղղությամբ՝ դրանք հերքելու կամ հաստատելու համար քննություն չի իրականացվել: Նա նաեւ ապօրինի համարեց քրեական գործի հարուցումը՝ ինքնությունները չպարզված չորս անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու փաստի առթիվ: Այնուհետեւ «չորս անձինք» դարձել են «մի խումբ անձինք», եւ նախաքննական մարմինը «լծվել է» մեղադրյալների քանակը ապահովելու «անշնորհակալ գործին»՝ այդ «քանակը» հասցնելով վեցի:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ իր հերթին բարձրաձայնեց իր պաշտպանյալի անմեղության եւ դեպքի օրը նրա այլուրեքության հաստատման մասին: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը միայն դեպքից 35 օր անց է ստուգել Հակոբյանի այլուրեքությունն ապացուցող հանգամանքները, մինչդեռ նմանատիպ քննչական գործողությունները պետք է հապճեպ կատարվեին: Գործով պաշտպանները կարծիք հայտնեցին, որ մեղադրող դատախազն ի զորու չէ լինել անշահախնդիր, քանի որ գործի քննության հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսեւորել:

Մեղադրող դատախազը, սակայն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նախաքննության ընթացքում փաստերի՝ մասնավորապես տեսանյութերի միջոցով հերքվել է Հակոբյանի այլուրեքությունը:

Լսելով պաշտպանների պնդումները՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վրդովված արձագանքեց. «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ, կեցցե՛ք»: Նա ասաց, որ վստահում է մեղադրող դատախազին՝ հավելելով, որ նախաքննությունը դեռեւս իրեն գոհացնում է:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ դատախազի դեմ ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդությունը քննելու: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

Տպել
20321 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար