Երևան
16 °C
Ռուս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը միանգամայն տեղին է, սակայն բավարար չէ: Հայտարարությանը պետք է հետեւեն շատ ավելի հստակ դիվանագիտական քայլեր:
Նախեւառաջ, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է հետ կանչվի եւ աշխատանքից ազատվի՝ ծառայողական անհամապատասխանության հոդվածով: Այնուհետ՝ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը պետք է կանչվի ՀՀ արտգործնախարարություն, նրան պետք է տրվի առավելագույնը 48 ժամ՝ իր եղած-չեղածը հավաքելու եւ երկրի սահմանները լքելու համար: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Այն, ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ Հունգարիայում՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում, կրկնվեց նաեւ Բելառուսում: Այս պարագայում Հայաստանը պետք է խզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ ՀՀ քաղաքացիներին կոչ անի այդ երկիր չայցելել: Ավելին՝ Բելառուսի հայ համայնքին կոչ անի լքել այդ բռնապետության տարածքը եւ վերադառնալ հայրենիք: Ի վերջո, Ալեքսանդր Լուկաշենկոյի նման մի բռնապետը, որի ձեռքից շունն անգամ հաց չի վերցնի, Հայաստանի բարեկամության կարիքն ավելի շատ ունի, քան մենք իրենը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է էմբարգո սահմանի բելառուսական արտադրության ապրանքների վրա՝ այսպիսով հիմքեր ստեղծելով, որպեսզի այդպիսիք մեր երկրում չվաճառվեն:
«Մենք բելառուսական աղբի կարիքը չունենք: Եւ, ընդհանրապես, Հայաստանը պետք է վերանայի իր դաշնակիցների ցանկը: Դեռ այն ժամանակից, երբ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ Հայաստանը՝ Ռուսաստանի գլխավորությամբ հայտնվեց 11 ամենաբռնատիրական ռեժիմների կողքին, մենք մտածելու բան ունենք»,- նկատեց փորձագետը:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե Մոսկվան դեմ է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելուն, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ այդօրինակ հայտարարություններին չարժե լուրջ վերաբերվել: Ավելին՝ Ռուսաստանը հանցագործ պետություն է, որի հետ եւս Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները: «Մենք կրկեսի վերածելու պետություն չունենք: Այս խոսքերը մեկ այլ առիթով Սերժ Սարգսյանն էր ասել, սակայն դրանք հիմա էլ պետք է կրկնել»,- ամփոփեց փորձագետը:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Հիշեցնենք նաեւ, որ Բելառուսի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
© 2024 Հայկական ժամանակ