Երևան
16 °C
Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: «Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից, ադրբեջանական զինուժը ինչպես արեւելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից եւ ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը մեր զրույցում ասաց, որ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գույքային եւ մարդկային վնասներ չկան: «Կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, Թալիշ գյուղից ավելի վերեւ (դեպի հյուսիս): Առաջնագծում՝ գյուղից ավելի հեռու»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ իրավիճակը նորմալ է գնահատում:
Armtimes.com-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
- Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հատկապես հյուսիսային եւ արեւելյան (Թալիշի) ուղղություններում:
- Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում` նախ եւ առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Մինչեւ այդ ականանետային հարվածներ են եղել շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ Դ-44 տիպի հրանոթ է կիրառվել: Կան ավելի արդյունավետ հրանոթներ, ավելի մեծ էֆեկտ ապահովող, սակայն պետք է նախադեպն այն առումով արձանագրել, որ ամեն դեպքում հրանոթ է կիրառվել, որն ինքնին վտանգավոր է:
Պետք է նաեւ սրան զուգահեռ մեկ այլ փաստ արձանագրել, որ երկու օր առաջ շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկում իրականացներ, սակայն ադրբեջանական կողմն առաքելության ներկայացուցիչներին մարտական դիրքեր չի ուղեկցել, չի բարձրացրել: Ադրբեջանական կողմն այդ կերպ քողարկել է այն հանգամանքը, որ ամեն դեպքում առաջնագծում նախապատրաստական աշխատանքներ կային: Այսինքն՝ երբ ադրբեջանական կողմը հրանոթներ է մոտեցրել շփման գծին, ինքնին չէր կարող դիտորդներին այդ ամենը տեսնելու հնարավորություն տար:
- Հնարավո՞ր է իրենց հենակետերի տեղաշարժ կատարած լինեն: Այսինքն՝ դիրքը կրակի խոցման համար նպաստավոր հատվածներում տեղակայած լինեն:
- Ես կարծում եմ, որ հետեւյալն է. վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդհատ կուտակումներ ունի, առաջնագծում ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ նկատելի է զորքի տեղաշարժ, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ուսումնական պարապմունքների կամ զորավարժությունների միջոցով: Ընդ որում, ակնհայտ է, որ իրենք առաջնագծում բավականին ուժեր են կուտակել: Այսինքն՝ ամրացնում են առաջնագիծը ե´ւ անձնակազմի ավելացմամբ ե´ւ տեխնիկական միջոցների ավելացմամբ: Սա նշանակում է, որ նվազագույնը մենք առաջիկայում ունենալու ենք «դիրքային պատերազմներ», որն էլ նշանակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ ենք ունենալու: Ենթադրում եմ, որ այս պարագայում (մինչեւ այս կանխատեսվում էր) առաջիկայում շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի, մարտական հենակետերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերը կմեծանան:
- Ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ հնարավո՞ր է ավելի սաստկանա իրադրությունն այն համատեքստում, որ հայկական կողմը փորձի վրեժ լուծել:
- Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի այդ սրացումները չպետք է կապել զուտ ապրիլյան գործողություններով: Այսինքն՝ նախորդած գործողություններով: Դրանք տեղավորվում են Ադրբեջանի կողմից նշված ուղղությամբ տարվող քաղաքականության հետ, ես ավելի շատ սա դիտարկում եմ քաղաքականության համատեքստում: Այսինքն՝ կարող է նպաստող հանգամանք լինել, բայց սա արտահայտում է հիմնական սդրբեջանական քաղաքականությունը, որը կիրառվում է առաջնագծում:
- Դիտորդներին դիրքեր չուղեկցելու «հնարքն» առաջին անգա՞մ էր իրենց մոտ:
- Սա առաջին անգամ չէ: Ավելին՝ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չեն բարձրացնում ու դրանից հետո առաջնագծում իրավիճակը սրվում է: Միգուցե կրկնում եմ, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա պայմանավորված է նրանով, երբ ադրբեջանական կողմն առաջնագծում ուժեր է կուտակում, նախապատրաստական գործողություններ է կատարում` իրավիճակը սրելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու, հրետանուց կրակ արձակելու առումով, այդ պարագայում նրանց ձեռնտու չէ, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը գնա եւ տեսնի այն նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել է առաջնագծում: Մի քանի դեպքեր ես հիշում եմ. նմանատիպ դեպքեր են գրանցվել, երբ առաքելությանն առաջնային դիրքեր չեն բարձրացրել ու դրան հետեւել է առաջանագծում սրացման ինչ-որ նոր փուլ:
- Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ նման սադրանքների շարունակականության դեպքում, ԼՂՀ պաշտպանության բանակն Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի: Այս հայտարարությունն ի՞նչ գործողություններ է ենթադրում:
- Եթե նույնիսկ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ դա չարձանագրեր, ենթադրվում է, որ եթե ադրբեջանական կողմն այդ սրացումներն ու նմանատիպ գործողությունները շարունակեր, հայկական կողմից պետք է ոչ համարժեք գոծողություններ ենթադրվեին: Թե դա կառուցվածքային բացվածքով ինչ է պարունակում, մի փոքր դժվար է ասել, բայց կարելի է կանխատեսել, որ դա ենթադրում է ընդհուպ ադրբեջանական տարբեր կառուցվածքների ոչնչացում, ենթադրում է շատ ավելի ուժգին հարվածներ ադրբեջանական այն կրակային դիրքերին, որոնց ուղղությամբ արկակոծվում են հայկական մարտական դիրքերը: Ենթադրում եմ, որ կան մշակված որոշակի սխեմաներ՝ գործողությունների ինչպիսի սրացման դեպքում կամ ինչպիսի փուլերում ինչ համարժեք գործողություններ պետք է կիրառվեն: Այս փուլում կարծում եմ, որ չակերտները չեն բացվում: Բայց ենթադրում եմ, որ կա որոշակի մշակված պլան` տարբեր սցենարների դեպքում, ինչ պլաններ են իրագործվելու:
- Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխօգնության հուշագիրը ստորագրվի եւ գործի:
- Բացառել չենք կարող: Կան իրավիճակի զարգացման որոշակի սցենարներ, որոնց պարագայում հայկական կողմը նաեւ դիվանագիտական առումով կգնա քայլերի: Այս պահին դժվար է ասել՝ երբ եւ որ փուլում կգնա, սակայն դա երբեք բացառել պետք չէ:
- Եթե գնահատենք իրադարձությունների զարգացումը, կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը չի փոխվել եւ ավելի է սրում իրավիճակը:
- Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի մոտեցումներն առավել կարծրացել են եւ, ի վերջո, Ադրբեջանի իշխանությունն ինչ նպատակ ունեցել է 2016 թվականի ապրիլից առաջ, դա մնում է ուժի մեջ:
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
© 2024 Հայկական ժամանակ