Տնտեսվարողը դատարանում հաղթել է պետական եկամուտների կոմիտեին

Որեւէ պետական պաշտոնյա մինչ օրս չի խոստովանել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տնտեսվարողներին 150 հազար դրամով տուգանելը ընդամենը լրացուցիչ հարկատեսակ է, որը նախատեսված չէ մեր հարկային օրենսդրությամբ:

Ինչի մասին է խոսքը: Որոշակի պարբերականությամբ հարկային տեսուչները այցելում են խանութներ, հսկիչ գնում կատարում ու տուգանում տվյալ խանութի սեփականատիրոջը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Իրողությունը այսպես է ձեւակերպվում պաշտոնապես: Իրականում սա տարիներ շարունակ գործող ավանդույթ է, եւ խանութատերերը առանձնապես չեն էլ դիմադրում, անկախ նրանից՝  ՀԴՄ կտրոն տրամադրել են հսկիչ գնման ժամանակ, թե ոչ: Շատ հաճախ հսկիչ գնում չի էլ կատարվում: Հարկային տեսուչները գալիս են խանութ, ասում են, որ 150 հազար դրամ տուգանվելու նրանց ժամանակը եկել է, խանութպանն էլ հոժարակամ համաձայնվում է, տուգանքը գրում են ու գնում: Չարժի հարկայինի հետ հակամարտության մեջ մտնել:

Ու ստացվում է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար նախատեսված պատժամիջոցը ոչ թե ստվերային տնտեսության դեմ պայքարելու գործիք է, այլ պարզապես լրացուցիչ հարկատեսակ, որով համալրվում է պետական բյուջեն: Այդ իսկ պատճառով էլ ՀԴՄ կտրոն չտրամադրելու ավանդույթը վերանալու փոխարեն ավելի է խորանում: Սակայն գտնվում են տնտեսվարողներ, որոնք հարկայինի հետ գործարքների չեն գնում եւ մինչեւ վերջ պայքարում են իրենց իրավունքների համար, ու վերջում էլ ջախջախիչ հաղթանակ տոնում: Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչական դատարանը դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ կայացրել է վճիռ, որով վերացրել է մի տնտեսվարողի նկատմամբ հարկային տեսուչների «գրած» տուգանքը:

Պատմությունը բավականին հետաքրքիր է: Սա պետական մակարդակով իրականացվող կառուցվածքային բնույթ կրող ռեկետի մի փոքրիկ օրինակ է: Դեռ 2015 թվականի սեպտեմբերին հարկային տեսուչները մտնում են Երեւանի Ռուբինյանց փողոցում գտնվող խանութներից մեկը, ու ինչպես իրենք են պնդել հետագայում, գնել են 1.2 կիլոգրամ ձուկ, որի գինը կազմել է 2 հազար դրամից քիչ ավելի: Խանութի գանձապահը, ըստ տեսուչների, չի տրամադրել ՀԴՄ կտրոն, եւ խանութի սեփականատերը տուգանվել է 150 հազար դրամով:  Սա՝ ըստ տեսուչների: Իսկ ըստ խանութի աշխատակիցների, տեղի է ունեցել հետեւյալը: Խանութ են մտել երկու հոգի եւ ներկայացնելով հարկային տեսչության աշխատակիցների վկայականները, պահանջել են ՀԴՄ-ից դուրս բերել այդ օրվա վաճառքի հաշվետվությունը: Խանութի աշխատակիցները անմիջապես կանչել են սեփականատիրոջ որդուն, որը տրամադրել է նշված հաշվետվությունը: Դրանից հետո հարկայինի աշխատակիցները տղային մի կողմ են քաշել ու փորձել են համոզել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 150 հազար դրամի ակտ գրեն, քանի որ, ուշադրություն, այդ խանութի վրա արդեն մեկ տարի ակտ չեն գրել:

Այդ ընթացքում տեսուչներին է մոտենում նաեւ սեփականատերը, նրան էլ են փորձում համոզել, բայց ապարդյուն` հայր ու որդի կտրականապես մերժում են այդ առաջարկը: Սակայն տեսուչները տուգանում են ու հեռանում: Որոշ ժամանակ անց փոստով ուղարկում են խանութի սեփականատիրոջը տուգանելու մասին ակտը: Տնտեսվարողը իր տրամադրության տակ ունեցել է հիմնավոր ապացույցներ, որ հարկային տեսուչները ակնհայտ կեղծիքներ են թույլ տվել` նրանք ձուկ չեն գնել, վճարում չեն կատարել, իսկ խանութի աշխատակիցներն էլ չեն խախտել ՀԴՄ շահագործման կանոնները: Տվյալ դեպքում ապացույցը եղել է խանութում տեղադրված տեսախցիկների նկարահանումները, որից ակնհայտ է եղել, որ նշված օրը ձկան բաժնից ընդհանրապես ձուկ չի գնվել:

Թվում է, թե տնտեսվարողի ձեռքին եղած այս ապացույցը բավարար է իր անմեղությունը հաստատելու եւ տուգանքի որոշումը չեղյալ համարելու համար: Մոտ մեկ ամիս անց նա հենց այդպիսի պահանջով դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին: Երկու ամիս գործը քննելուց հետո նշված հանձնաժողովը տուգանքի մասին որոշումը թողել է ուժի մեջ: Դրանից հետո տնտեսվարողը դիմել է դատարան: Ավելի քան մեկ տարի անց վարչական դատարանը կայացրել է վերը նշված վճիռը` չեղյալ է համարել տուգանքի մասին հարկայինի կայացրած որոշումը: 

Դրանից բացի դատարանը որոշել է 80 հազար դրամ գումար բռնագանձել ՊԵԿ-ից հօգուտ տնտեսվարողի, որպես նրա շահերը ներկայացնող անձին վճարած գումարի փոխհատուցում: Ի դեպ տնտեսվարողի շահերը դատարանում պաշտպանել է հարկային տեսչության նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանը:

Սա կարելի է դիտարկել որպես մի փոքրիկ միջադեպ, որ տարին մեկ կամ երկու անգամ տեղի է ունենում շատ խանութներում: Սակայն բովանդակային առումով պատկերը չափազանց տխուր է: Նախ ՊԵԿ-ի  միանգամից մի քանի աշխատակիցներ` Նոր Նորքի հարկային տեսչության գլխավոր տեսուչ Գեւորգ Ներսիսյանը, տեսուչներ Սամվել Զաքարյանը եւ Կարեն Իսկոյանը իսկական ռեկետ են արել խանութպանին, ու եթե անկեղծ լինենք, նրանց գործողությունները քրեական տարրեր են պարունակում:

Տեսուչների ակնհայտ, տեսախցիկներով արձանագրված ապօրինությունները չեն նկատել ֆինանսների նախարարության գանգատարկման հանձնաժողովում: Հանձնաժողովը, անտեսելով փաստերը, պաշտպանել է օրինախախտ տեսուչներին: Տնտեսվարողը ստիպված է եղել ավելի քան մեկ տարի մաշեցնել տարբեր ատյանների դռների շեմերը, իր անմիջական գործերով զբաղվելու փոխարեն: Ու ընդհանրապես, տնտեսվարողի գործը բիզնեսով զբաղվե՞լն է, թե՞ հարկայինի ասպատակություններին դիմագրավելը:

Այս պատմության ընթացքում Պետեկամուտների կոմիտեի երեք ղեկավար է փոխվել: Սակայն հիմա, հենց այս պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքը կիրառվում է ոչ թե առեւտրում ստվերային շրջանառությունը նվազեցնելու նպատակով, այլ շարունակում է դիտարկվել որպես պետական բյուջեն համալրող մի լրացուցիչ, կարելի է ասել «ստվերային» հարկատեսակ:

Տպել
8013 դիտում

Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը. Արևիկ Խաչատրյան

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա