McDonald's-ը չեկավ, Papa John’s-ն էլ հեռացավ. համաշխարհային ցանցերին Հայաստանը չի գրավում

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տեղեկություններ չունի «McDonald's» արագ սննդի համաշխարհային ցանցի ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցի մասին: Այս մասին armtimes.com-ին փոխանցեցին նախարարությունից:

Ավելի վաղ, վրացական «commersant.ge» պարբերականը զրուցել էր «Կոկա Կոլա Բոթլեր Ջիրորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիայի հետ, որը հայտարարել էր, թե ստացել է լիցենզիա Հայաստանում «McDonald's» բացելու համար: Պարզ՝ ասած ֆրենչայզինգ է արվել: Թեմուր Չկոնիան մանրամասներ էր հայտնել, թե փետրվարի 7-ին «McDonald's Georgia»-ի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան, իսկ այցի շրջանակում կորոշվի, թե կոնկրետ որտեղ պետք է բացվի «McDonald's»-ը:

Ուշագրավ է, որ վրացի գործարարին հերքել է ընդամենը մեկ լրատվամիջոց՝ «newsarmenia.am»-ն, որը զրուցել է «McDonald's»-ի Եվրոպայի ցանցի մամուլի քարտուղարի հետ, մինչդեռ վրացական լրատվամիջոցը հարցազրույց է ներկայացրել լիցենզիա ձեռքբերած գործարարի հետ:

Այդուհանդերձ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խոսնակ Աննա Օհանյանից հետաքրքրվեցինք՝ վերջին մեկ տարում քանի՞ միջազգային կազմակերպություն է եկել Հայաստան՝ սննդի, սպասարկման ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով: Պատասխանն իսկապես հետաքրքիր է: Պարզվում է, որ «Burger King»-ն արդեն Հայաստանում է, «Tutti Frutti» ընկերության գալն ընթացքի մեջ է, իսկ «Papa John’s»-ը եկել էր, բայց հայաստանյան գործընկերոջ հետ հայտարարի չգալով հեռացել է:

Եվ այսպես, 1945 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Burger King» արագ սննդի համաշխարհային ցանցը իսկապես գործում է Երեւանում, որը մասնագիտացած է համբուրգերների պատրաստման մեջ: Այս ընկերությունը տեղակայվել է «Դալմա գարդեն մոլում», վաճառքի եւ սպասարկման տարածքը զբաղեցնում է մոտ 10 քմ տարածք: Ի դեպ, դեռ 2014 թվականից այս ընկերությունը գալիս-գալիս, բայց Հայաստան չէր հասնում:

«Tutti Frutti» եւ «Papa John’s» ընկերությունները, որոնցից առաջինը հմտացած է պաղպաղակի արտադրության, իսկ երկրորդը՝ պիցցայի պատրաստման մեջ, դեռ 2015 թվականից ցանկանում էին ֆրենչայզինգ իրականացնել: Բայց արդեն 2017 թվականն է, իսկ այս ընկերություններից երկրորդը Հայաստան գալով հանդերձ հեռացել է, իսկ «Tutti Frutti»-ն դեռ գալիս է:

Նշենք, որ «ՄաքԴոնալդս կորպորացիա»-ն (McDonald's Corporation), արագ սննդի կետերի համաշխարհային ամենամեծ ցանցն է։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին: Հայաստանի հարեւան Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում McDonald's-ը մասնաճյուղեր է հիմնել տարիներ առաջ: «McDonald's»-ի՝ Հայաստան գալու մասին գրեթե ամեն տարի տեղեկատվություն  է տարածվում, բայց ցանցը Հայաստանում այդպես էլ չի հայտնվում:

Ֆրենչայզինգ: Ֆրենչայզինգը բիզնեսի կազմակերպման ձև է, որում ընկերությունն անհատին կամ այլ ընկերությանը` ֆրենչայզնին, տալիս է իր ընկերության ապրանքների կամ ծառայությունների վաճառքի իրավունք: Ֆրենչայզնը պարտավորվում է վաճառել այդ ապրանքը կամ ծառայությունը նախապես որոշված օրենքներով եւ բիզնեսի վարման կանոններով, որը սահմանում է ֆրենչայզորը:

Տպել
6899 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին