Ոչ մի բացատրություն. Բենզինի գնի հանելուկը

11/02/2017 schedule14:04

Բենզինի գնի բարձրացումը վերջին շրջանի ամենամեծ հանելուկներից է: Ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներկրող բառ անգամ չեն խոսում, թե այդ ինչ եղավ բենզինի գնի հետ: Ընդամենը մի 10 առաջ մեկ լիտր «Ռեգուլյարը» արժեր 330 դրամ, հիմա 360 դրամ է: 10 օրում բենզինի 9 տոկոս թանկացումը իրոք իրադարձություն է:

Եվ ուրեմն, ի՞նչ պատահեց: Բենզինի շուկան խիստ կենտրոնացած է, այսինքն այդ շուկայում գործում են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ: Իսկ դա նշանակում է, որ բենզինի գինը գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության տիրույթում: Հանձնաժողովից ասում են որ փաստաթղթեր են պահանջել շուկայում գործող տնտեսվարողներից ու վերջ` իրենք էլ չգիտեն, գոնե առայժմ, թե ինչու է թանկացել այն:

Հեղուկ վառելիքի շուկայում գործում են «Ֆլեշը», «Սի Փի Էս»-ը, «Մաքս Պետրոլը» եւ «Ռոսնեֆտ Արմենիան»: Թե այս ընկերություններից որը որքանով է ներգրավված շուկայում՝ անհայտ է: Ամեն տարի  շուկան ուսումնասիրելու խոստումներ տվող ՏՄՊՊՀ-ն այդպես էլ մինչեւ հիմա ոչ մի տեղեկություն չի հրապարակել: Իսկ դա նշանակում է, որ հեղուկ վառելիքի շուկան եղել եւ մնում է մութ «տարածքներից» մեկը:

Ու քանի որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչու այդքան կտրուկ թանկացավ բենզինը, փորձենք որոշ տարբերակներ առաջարկել: Ինչ- որ շշուկներ են տարածվում, թե համաշխարհային շուկայում է բենզինը թանկացել, այդ իսկ պատճառով թանկացել է նաեւ մեզ մոտ: Սա բացարձակ սուտ է: Նախ, եթե բենզինի թանկացումը ունենար այնպիսի օբյեկտիվ պատճառ, ինչպիսին «համաշխարհային գների բարձրացումն է», ապա չկասկածեք, այս շուկայում ներգրավված տնտեսվարողները իրար հերթ չտալով՝ կհայտարարեին այդ մասին, եւ ոչ թե կանջատեին հեռախոսները ու լրագրողներից կփախչեին:

Բացի այդ, բենզինի այսպես կոչված համաշխարհային գնի տատանումների մասին 21-րդ դարում կարելի է իմանալ մի քանի րոպե համացանցը «քրքրելով»: Իսկ «քրքրված» համացանցը մեզ ասում է, որ անցած 1 ամսվա ընթացքում օրինակ Գերմանիայում բենզինը թանկացել է 0.14 տոկոսով, Բուլղարիայում չի թանկացել ընդհանրապես, Ավստրիայում էժանացել է 0.67 տոկոսով,  Ռուսաստանում թանկացել է 1.6 տոկոսով... Սա լրացուցիչ ապացույց է, որ բենզինի «համաշխարհային գինը» չի փոխվել:

Ընդհանրապես ասած, բենզինի «համաշխարհային գին», ըստ էության, գոյություն չունի: Մանավանդ Հայաստանի դեպքում այդ կատեգորիան ընդհանրապես չի գործում: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող բենզինի մեծագույն մասը ունի ռուսական ծագում, եւ մենք միջպետական համաձայնագրով բենզինի մի որոշակի խմբաքանակ քվոտայով պետք է ստանանք Ռուսաստանի ներքին գներով, որոնք էականորեն ավելի ցածր են, քան Եվրոպայում: Դա, սակայն, տեսական պնդում է: Հայաստանին, իրոք, դեռ 2013 թվականի դեկտեմբերին կնքած համաձայնագրով բենզին է տրամադրվում ներռուսաստանյան գներով: Սակայն այդ բենզինը հատկացվում է ոչ թե Հայաստանին, այլ ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից հիմնադրված «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը: Վերջինս էլ հայկական մյուս ընկերություններին բենզինը վերավաճառում է շատ ավելի բարձր գներով: Եթե այդ քվոտայով բենզինը ստանար հենց Հայաստանը եւ ոչ թե միջնորդ կազմակերպությունը` «Ռոսնեֆտ Արմենիան», ապա մեր բենզալցակայաններում 1 լիտր «Ռեգուլյարի» գինը կլիներ մոտավորապես այնքան, որքան  մոսկովյան բենզալցակայաններում: Իսկ մոսկովյան բենզալցակայաններում մեկ լիտրը արժե 290 դրամ:

Մի խոսքով, Հայաստանում բենզինի շուկան չափազանց մութ է: Այնպիսի խաղացողներ կան, որոնք ընդհանրապես չեն երեւում, եւ այդ պարագայում ասել, թե ինչու թանկացավ բենզինը՝ հնարավոր չէ: Նույն կերպ հնարավոր չէ տրամաբանության շրջանակներում բացատրել, թե ինչու բենզինը անցած տարվա հոկտեմբերին սկսեց էժանանալ: Ամենամութ խաղացողները, իհարկե, «Ռոսնեֆտ Արմենիան» եւ «Մաքս Պետրոլն» են: Առաջինը հայտնի չէ, թե ինչ մեխանիզմներով է հարաբերվում մյուս ընկերությունների հետ, ինչ գնով է գնում քվոտայով Հայաստանին հատկացված բենզինը, ինչ գնով է վաճառում, եւ առքի ու վաճառքի գների տարբերությունը ինչու է այդքան մեծ: «Մաքս պետրոլը» ընդհանրապես հայտնի չէ, թե որտեղից հայտնվեց: Հայտնի է միայն, որ այդ ընկերությունը գրանցվել է անցած տարվա սեպտեմբերի 8-ին` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրը: Ու չնայած դրան, այդ նորաթուխ ընկերությունը այնպիսի թափով է մտել շուկա, որ բենզինի գին է «գցել»: Այդ ընկերությունը չունի ոչ գրասենյակ, ոչ կոնտակտային տվյալներ, ոչ ոք չգիտի, թե ով է տնօրենը, ովքեր են սեփականատերերը....:    

Եվ հենց սա հաշվի առնելով՝ կարելի է առաջադրել բենզինի գնի փոփոխության մեկ այլ վարկած: «Մաքս Պետրոլի» հիմնական դերակատարումը այն էր, որ Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո բենզինի գին նվազեցնի ու նվազեցրեց: Ու դա պետք է տեւեր ավելի երկար ժամանակ, ասենք՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Սակայն համեմատաբար ցածր գնով բենզին վաճառելը մեծ շահույթներ չի ապահովում սեփականատերերին, իսկ վերջիններս ուզում են շահույթ ունենալ: Եվ ահա որոշում են դադարեցնել «էժան բենզին» օպերացիան նախատեսված ժամանակից շուտ: Կամ էլ սկզբում շատ էին ոգեւորվել ու շատ էին իջեցրել բենզինի գինը, հետո փոշմանել են: Եթե բենզինի գնի տարօրինակ տատանումը ունի այսպիսի պատճառ, ապա սա բավականին լուրջ է: Քաղաքական տեսանկյունից սա սայթաքում է նշանակում` գրեթե ֆիասկո: Հիշեցնենք, որ Կարեն  Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո որպես մեծ իրադարձություն մատնանշվում էին բենզինի եւ գազի գների նվազեցումը: Բենզինի պարագայում պատմությունը ունեցավ այսպիսի ավարտ: Ինչ կլինի գազի գնի հետ՝ դեռեւս դժվար է կանխագուշակել: Գազի էժանացումն էլ բավականին մութ պատմություն է եւ տնտեսագիտական տեսանկյունից, կարելի է ասել, ոչ մի բացատրություն չունի:

Տպել
5779 դիտում

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով․ վարչապետ

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ

Ինքնասպանություն Ախալքալաքում․ միջին տարիքի կինն իրեն ցած է նետել կամրջից

ԲՏԱ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից

«Կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն, որպեսզի մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան»

Աշխատանքից ազատված մարզպետարանի բաժնի պետը դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքում

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

3-ամյա երեխային պատանդ վերցրած անձը կրակոցներ է արձակել, սպառնացել վնասել նրան. ոստիկանությունը մանրամասնում է

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար

Իր երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը եւ հանձնվել

Էդմոն Մարուքյանը վերընտրվել է Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

Երևանում հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետը

«Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը»․ Արմեն Ղուլարյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Միայն բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը՝ առանց «հաղթողի և պարտվողի», կարող է խաղաղության երաշխիքներ տալ. Այվազյան

Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը․ փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ․ վարչապետ

ԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը կմնա կալանավորված

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, կա 649 առողջացած

Վիրտուալ կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 26 հարց

Վահան Պապիկյանը կազատվի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից

Արագածոտնի նախկին մարզպետն ու ՀՀԿ-ական պատգամավորը Հյուսիս-հարավի գործով 139.888.533 դրամ են յուրացրել. ԱԱԾ (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը

Ադրբեջանական կողմը փոխանցել է ևս 31 աճյուն՝ առանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկության

Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել. Ալեն Սիմոնյան

Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կեսգիշերին մոտ ժամանել է Երևան

Երևանում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին, վերջինս կողաշրջվել է

Վկան կաշկանդվել է Ալրաղացի Լյովիկի հետ առերեսումից. նրա դեմ ցուցմունք տված անձինք նախկինում դատապարտվածներն են

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

Ազգային ժողովի ինքնալուծարման ճանապարհ ստեղծելու հարցում «Իմ քայլին» եւս 5 ձայն է պետք. Բաբաջանյանը կաջակցի, եթե ...

Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

Կայացել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համատեղ կոորդինացիոն հանդիպումը

Հանդիպել են Սերգեյ Կոպիրկինն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Զարիֆը վաղը կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ. ինչ է քննարկվել ավելի վաղ Բաքվում ու այսօր Մոսկվայում

Ակնկալում ենք, որ ԱԹՍ-ների տեղական արտադրություն կստեղծվի եւ տարեկան 1700-ից ավելի մասնագետ կունենանք․ Քասսարջյան

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին

Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ