Միացյալ հայերը, Կարմիր բերետներն ու Արդար դատարանները միացել են Օհանյանի դաշինքին

«Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքին է միացել «Ժողովրդական» կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը, «Միացյալ հայեր» եւ «Կարմիր բերետներ» հասարակական կազմակերպությունները:

«Կարմիր բերետները կարծում եմ՝ իսկապես պետք են գալու մեր պայքարում (ծիծաղում է)»,- ասաց Արմեն Մաիտրիոսյանն ու ցանկը եզրափակեց «Արդար դատարաններ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անունը հնչեցնելով:

Մինչ այդ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի տեքստը, որում ասված է.

«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում,

Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով,

Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,

Կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,

Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների եւ ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»:

Տպել
2591 դիտում

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է, Դիլիջանում ձյուն է տեղում

ՀՖՖ-ի կոշտ արձագանքը «Բանանցին». ակումբը կպատժվի

Ստուգումներ՝ «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ–ներում. հայտնաբերվել են խախտումներ

«Ալաշկերտը» ՀՀ Գավաթի եզրափակչում է. շրջանցեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Թերացողներին չեմ հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգեւատրեմ. Վալերի Օսիպյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

«Մանկական նոր ալիքում» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայ է (տեսանայութ)

Ողջիում կատարված ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ

Սնո՞ւնդ է պետք, վերցրու, ինստիտո՞ւտ պետք է ընդունվես, կզանգահարեմ. վարչապետը՝ հնացած մոդելի մասին

Եթե մարտի 1-ի զոհերի ծնողները մահացել են, աջակցության համար իրավահաջորդ կարող է լինել մեկ այլ անձ․ Զեյնալյան

Մայիսի 1-3-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն