Դատախազությունը կստուգի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգելու է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի՝ մամուլում հրապարակած այն տեղեկությունը, համաձայն որի Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին քարոզչության հետ մեկտեղ՝ ընտրողներին 20.000 դրամի չափով ընտրակաշառքի խոստում է տրվում։ Այս մասին armtimes.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Թե հատկապես որ մարմնի հետ է դատախազությունը փաստի շրջանակներում համագործակցություն ծավալելու, չհայտնեցին՝ նշելով, որ մանրամասները պաշտոնապես կհողորդվեն ավելի ուշ:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև իր՝ Ալեն Սիմոնյանի հետ, ով հայտնեց՝ առանձնակի հավատ չի տածում, որ իրավապահ մարմինները կարող են ընթացք տալ իր կողմից բարձրաձայնված հանցագործության բացահայտմանը:

«Սա ընդամենը խեղկատակություն է: Հիշո՞ւմ եք՝ Հրազդանի ընտրատարածքներից մեկում դեպք էր եղել: Երկաթով հարվածել էին, հեռախոսս շպրտել, մեզ սպառնացել ու ընտրատեղամասից դուրս վռնդել: Ես այդ ամենը տեսագրել եւ տեղադրել էի համացանցում, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ այդտեղ հանցակազմ չկա: Հիմա ին՞չ. հետամուտ են լինելու Facebook-ում իմ գրառմա՞նը, փնտրելու եւ գտնելո՞ւ են մեղավորներին: Հրազդանի այդ դեպքից հետո ես լուրջ չեմ վերաբերվում հանցագործության մասին հաղորդում ընդունելու դեպքերին: Ձեզ թվում է՝ իրավապահ մարմիններն ինձ վստահությո՞ւն են ներշնչում, եւ ես համագործակցելո՞ւ եմ նրանց հետ: Հրազդանի դեպքերից հետո՝ ամիսներ շարունակ, ես գնացել եմ հարցաքննությունների, առերեսումների, էջերով ցուցմունքներ եմ գրել»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ նկատելով, որ ամեն ինչից անկախ՝ ինքը շարունակելու է բարձրաձայնել ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ, քանի որ իր համար առավել կարեւոր է հասարակության գնահատականը:

Վերջում մեր զրուցակիցը հարց հնչեցրեց՝ քանի՞ դեպք կարելի է հիշել, երբ ոստիկանը սեփական սխալների պատճառով պատժվել է. զրո դեպք: «Քանի՞ դեպք գիտեք, որ ընտրակաշառք բաժանելու համար մարդիկ պատժված լինեն: Ավելին՝ դատարանի դահլիճից ազատ են արձակվում: Այնպես որ, իրավապահ մարմինները հրաման կատարող մարմիններ են, որոնց ես լուրջ չեմ վերաբերում»,- ամփոփեց Ալեն Սիմոնյանը:

Տպել
4708 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան