Իրավիճակ. ու՞մն է «Արաբոյի» փառքը

14/02/2017 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 14-ի համարում

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի անունը հանրությանը հայտնի է ոչ միայն Ղարաբաղյան պատերազմում ունեցած ակտիվ մասնակցությամբ, այլ նաեւ «Վահան Հովհաննիսյան+30» գործով` պետական հեղաշրջման նախապատրաստման համար գրեթե երեք տարի ազատազրկման դատապարտվածությամբ: Թեեւ Մանվել Եղիազարյանն այդ գործի պատճառով ընկալվում է իբրեւ դաշնակցականամետ հրամանատար, սակայն այժմ նա հայտնում է, որ երբեւէ իր գաղափարներով նույնիսկ չի հարել դաշնակցությանը, երբեւէ չի անդամակցել այդ կուսակցությանը, իսկ վերջին երկու-երեք տարիներին այդ կուսակցության եւ նրա ղեկավարների հետապնդումների զոհն է:

Մասնավորապես, հենց այդ հետապնդումների արդյունքում է, որ տեղի է ունեցել 2003-ի հունիսի միջադեպը, որի արդյունքում Մանվել Եղիազարյանը դատապարտվեց երկու տարի պայմանական ազատազրկման, իսկ 2004 թվականի փետրվարի 11-ին վերաքննիչ դատարանը այդ վճիռը թողեց ուժի մեջ, թեեւ Եղիազարյանը պահանջում էր, որ պայմանականը փոխարինվի իրական պատժով, եւ ինքը հայտնվի բանտախցում: Իսկ ինչ էր տեղի ունեցել 2003 թվականին: «Արաբոյի» հրամանատարը ասում է, որ արդեն մի քանի տարի ՀՅԴ-ի անդամ իր նախկին զինակիցները եւ իրեն անծանոթ այլ դաշնակցականներ պահանջում են, որ ինքը հրաժարվի պատերազմից հետո ջոկատից հասարակական-բարեգործական վերածված կազմակերպության ղեկավարումից եւ հրապարակայնորեն հայտարարի, որ ինքը որեւէ կապ չի ունեցել «Արաբոյի» հետ: Նման մի «բանակցության» ժամանակ էլ տեղի է ունեցել հիշյալ ընդհարումը:

Եղիազարյանը պատմում է, որ հունիսյան այդ օրը ՀՅԴ 10-20 անդամներ շրջապատել են իր բնակարանը, իսկ ինքն էլ, հոգնած այդ անվերջ շարունակվող քննարկումներից, վերցրել է ատրճանակը եւ դուրս եկել բակ, որպեսզի գոնե զենքի ուժով ստիպի հավաքվածներին հեռանալ: «Իհարկե, ես էլի չէի կրակի, եթե դրանցից մեկը չկախվեր ձեռքիցս՝ մտածելով, թե կարող է ինձ զինաթափել: Բայց, դժբախտաբար, գնդակը կպնելով քարին՝ հետացատկով վիրավորեց բակում կանգնած եղբորս որդուն»,-ասում է Մանվել Եղիազարյանը: «Արաբոյի» հրամանատարը իր նկատմամբ սկսված հետապնդումները բացատրում է «արցախյան պատերազմի հաղթանակը ՀՅԴ-ի կողմից սեփականաշնորհելու ցանկությամբ», քանի որ ՀՅԴ-ում գիտեն, թե այդ ազատամարտում ովքեր են ունեցել որոշակի դերակատարում եւ կարծում են, որ եթե այդ անունները կապեն ՀՅԴ-ի հետ, ապա կկարողանան սեփականացնել նաեւ հաղթանակը:

Մեր զրուցակիցը, իհարկե, վստահ է, որ ՀՅԴ-ին դա չի հաջողվի՝ հենց թեկուզ այն պատճառով, որ արդեն պատմական փաստ է, որ «Արաբոյի» մեջ եղել են եւ ՀՀՇ-ականներ, եւ կոմունիստներ, եւ հեթանոսներ, նաեւ ՀՅԴ անդամներ, բայց ամենամեծ թիվը կազմել են անկուսակցականները: Նա վստահ է, որ այս ամենի ետեւում կանգնած է «իշխանական կոալիցիայի դաշնակցական անդամը», որին հանգիստ չի տալիս «Արաբոյի» փառքը սեփականաշնորհելու ձգտումը: Պարոն Եղիազարյանը առայժմ չի ցանկանում հստակ ասել, թե ով է նա (թեեւ կարելի է ենթադրել, որ խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է), որովհետեւ մտադիր է կոնկրետ փաստերով ապացուցել նրա մեղավորությունը: «Ես ծավալուն գիրք եմ գրում ղարաբաղյան պատերազմի եւ դրանում «Արաբո» ջոկատի դերակատարման մասին:

Դրանում նշելու եմ, որ ջոկատի կապը ՀՅԴ-ի հետ եղել է 1990-91 թվականներին, երբ իմ ղեկավարած ջոկատը Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի պաշտպանության համար դաշնակցությունից 20 ավտոմատ եւ 2 գնդացիր է ստացել, որը մենք 1991 թվականին հանձնել ենք ՀՅԴ ներկայացուցիչ Շահեն Մեղրյանին: Դրանից հետո ջոկատը իր զենքն ու զինամթերքը ստացել է ՊՆ-ից եւ անձամբ Վազգեն Սարգսյանից»,-ասում է Մանվել Եղիազարյանը: Իսկ մեր այն հարցին, թե ինչու էր պարոն Եղիազարյանը ցանկանում կրկին հայտնվել բանտում, վերջինս խիստ տարօրինակ պատասխան տվեց. «Եթե ես հայտնվեի բանտում, դուրս գալուց հետո մտադիր էի քաղաքական ապաստան խնդրել Գերմանիայում:

Ոչ թե որ վախենում եմ կամ նեղացել եմ, այլ որպեսզի նման սադրանքներ չսարքեն եւ չասեն, թե Ղարաբաղը հանձնելու համար, ժողովրդի սոցիալական վիճակի համար, Բաքու-Ջեյհանը ոչ թե Հայաստանով, այլ Վրաստանով անցկացնելու համար, ա՛յ այս մարդիկ են մեղավոր, որ ապակայունացնում են երկիրը: Ես կասեի՝ շնորհակալություն, հայեր, բայց ես չեմ ուզում խանգարել մեր երկրի կայունացմանը»: Սակայն Եղիազարյանը առայժմ մտադիր չէ որեւէ տեղ մեկնել, քանի որ կարծում է, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններում իրենց մասնակցության կարիքը կա: «Եթե մեր դիվանագետները վախենում են Եվրախորհրդում կամ մյուս միջազգային ատյաններում մեր երկրի տեսակետը հայտնել, ապա մենք չենք վախենում պատերազմից, մենք պատրաստ ենք մեր երկրի շահերը պաշտպանել պատերազմով»,-ասում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1200 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է