Վերադառնալու տեղ ունեմ, քաղաքականությամբ զբաղվելը միայն ԱԺ-ում լինելը չէ. Թեւան Պողոսյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ափսոսանք չի ապրի, եթե «Ելք» դաշինքի հետ քննարկումներն արդյունք չտան, եւ ինքը դաշինքի կազմով խորհրդարանում չհայտնվի:

«Կյանքը դրանով չի ավարտվում, ես որեւէ մտավախություն չունեմ: Շատ հանգիստ եմ վերաբերում այս փաստին: Մանավանդ որ քաղաքականությամբ զբաղվելը միայն Ազգային ժողովում լինելը չէ: Հատկապես, որ ես վերադառնալու տեղ ունեմ: Վերադառնալով վերլուծական-հետազոտական կենտրոն, որտեղ նախկինում աշխատել եմ, կրկին կմնամ քաղաքականության մեջ՝ զբաղվելով քաղաքական վերլուծություններով ու ծրագրավորմամբ: Իմ այդ գործունեությունն այսպես, թե այնպես կապված է լինելու քաղաքականության հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով բուն քննարկումներին՝ Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, «Ելք»-ի հետ շփումներն առայժմ զրույցի մակարդակի են: «Երբ կոնկրետ առաջարկ լինի, այդ թվում՝ ցուցակում տեղի վերաբերյալ, հնարավոր կլինի վերջնական դիրքորոշում հայտնել:

Հարցին՝ բացի վերոնշյալ դաշինքի հետ քննարկումներից՝ այլ քաղաքական միավորների հետ շփումներ ծավալվո՞ւմ են, պատգամավորն ընդգծեց, որ որեւէ մեկի հետ բանակցություններ չի վարում, որեւէ քաղաքական ուժից առաջարկ չունի:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցին՝ Թեւան Պողոսյանը կլինի՞ «ԵԼՔ»-ի ցուցակում, ասել է. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ բանակցություններ կան եւ հուսով եմ՝ դրանք արդյունք կտան։

Տպել
3676 դիտում

Վանաձոր-Ալավերդի. կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ  եվ նոր քարտուղար ունի

Երեւանի պետական համալսարանը հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեց․ միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը

Այս տարի ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. կառավարություն (տեսանյութ)

Չլուծվող Կուրիլյան կղզիների խնդիրը. այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինը եւ Սինձո Աբեն

Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները. կասկածյալը ձերբակալվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարերի համար

Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի. Հայկ Մարության

Մոտ 3 ամսից կլինեն նոր դրոշմապիտակներ՝ ավելի ամուր կպչող, պոկվելիս էլ ավելի անվտանգ. նախարար

Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)

Խոշոր վթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կան տուժածներ, 2 զոհ

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերություններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները