Լիլիթ Մկրտչյանը պատրաստ է շախմատը երկրորդ պլան մղել. շախմատիստն ուզում է պատգամավոր դառնալ

Ինչպես հայտնի է`Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, կանանց գրոստմայստեր եւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակի Արագածոտնի մարզի թեկնածուներից մեկն է: Նրանից բացի ՀՀԿ-ն այդ մարզում առաջադրելու է Արագած Ախոյանին եւ Բազմասեր Առաքելյանին:

Իրանում անցկացվող աշխարհի առաջնությանն անհաջող մասնակցությունից հետո օրերս Հայաստան վերադարձած Լիլիթ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված քաղաքականություն մտնելու որոշումը:

- Ինձ առաջարկ եղավ Հանրապետական կուսակցությունից, ես մտածեցի, որ եթե ինձ վստահում են, տեսնում են այդ ոլորտում, փորձեմ: Եթե ժողովուրդն ինձ կվստահի, կընտրի, ուրեմն բարին դա է, շախմատը կանցնի երկրորդ պլան ու նոր ուղի կսկսվի ինձ համար: Ժամանակ առ ժամանակ գալիս էին այդ մտքերը, որ ուրիշ ոլորտում էլ փորձեմ իմ ուժերը:

- Լիլիթ, ինչո՞ւ որոշեցիք Արագածոտնի մարզում առաջադրվել:

- Ես Արագածոտնի մարզի Փարպի գյուղից եմ:

- Ռեյտինգայինով հնարավոր է առաջադրվեն նաեւ օլիգարխներ, տարածքում մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեցող անձինք: Պատրա՞ստ եք պայքարել նրանց դեմ:

- Դեռ նոր եմ վերադարձել Իրանից, ամբողջովին տեղյակ չեմ ովքեր են առաջադրվելու: Ես արդեն մտել եմ պայքարի մեջ, եթե մտել եմ պայքարի մեջ, պիտի պայքարեմ:

- Ինչպե՞ս եք անցկացնելու քարոզարշավը:

- Շատ ակտիվ եմ ուզում մասնակցել, ուզում եմ հանդիպել ժողովրդի հետ, ծանոթանալ նրանց պրոբլեմներին:

- Ձեր ընտանիքում կա՞ն քաղաքական գործիչներ:

- Հորեղբայրս` Արմենակ Մկրտչյանը, տարիներ առաջ ԱԺ պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել մեր գյուղը, հիմա ցավոք կենդանի չէ: Նա շատ բուռն քաղաքական ուղի է անցել, ազատամարտիկ է եղել, Վազգեն Սարգսյանի կոչով մահապարտների բանակի կազմում ընդգրկվել:  

- Ձեր հորեղբայրը ՀՀՇ անդամ է եղել, ինչո՞վ է պայմանավորված ձեր կուսակցական ընտրությունը:

- Այն ժամանակ բոլորը ՀՀՇ-ից էին, դա տարիներ առաջ էր, իսկ իմ ՀՀԿ-ին անդամակցելու հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ծանոթ լինելով նրա գործունեությանը` ես որոշեցի ՀՀԿ-ին անդամագրվել:

- Ֆեդերացիայում ՀՀԿ-ին անդամակցելը պարտադիր հանգամա՞նք է:

- Ոչ, դա ըստ ցանկության է:

Տպել
8832 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով