Ի՞նչ պարտադիր պատվաստումներ պետք է ստանալ այս կամ այն երկիր մեկնելուց առաջ

Երբ մարդը որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաեւ ենթարկվում է որեւէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, սրտխառնոցով եւ փսխումով: Մահ սպառնում է հիվանդների 5-20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-60 տոկոսը:

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան եւ լատինաամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ թե նրանք որտեղից են ժամանում:

«Այդ հավաստագիրը պարտադիր է այն երկրներում, որտեղ դեղին տենդի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ չէ: Երեւի գիտեք, որ Բրազիլիայում հենց այս պահին դեղին տենդի բռնկում կա: Նույն բռնկումը գրանցվում է նաեւ Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում»,- մեր զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Դեղին տենդի դեմ, ըստ նրա, ճամփորդները պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետեւ պաշտպանական մեխանիզմները զարգանում են տասը օրվա ընթացքում:  

Կան նաեւ խորհուրդ տրվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: «Օրինակ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում, որ անպայման պատվաստվեն հեպատիտ Ա-ի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հասարակական սննդի վայրերից»,- հավելեց Գայանե Սահակյանը:

Իսկ ահա եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ: «Կենտրոնական Եվրոպայի երկրներում, օրինակ` Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, այդ առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Նաեւ պոլիոմելիտի դեմ է խորհուրդ տրվում պատվաստվել, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. «Այդ երկրները պոլիոմելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել»:

Իսկ վարակիչ հիվանդությունների առումով վտանգ ներկայացնող երկրների մասին տեղեկատվությունը մշակում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ պարբերաբար թարմացնում` ըստ երկրներում առկա համաճարակային իրավիճակի:

«Քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելիս մենք օգտվում ենք ընդհանուր առմամբ երկու տեղեկատվական աղբյուրից: Մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության` ճանապարհորդների համար նախատեսված պաշտոնական կայքն է, որը հենց այդպես էլ կոչվում է` ճանապարհորդների առողջություն, եւ կա ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հատուկ պաշտոնական կայքէջը, որտեղ ցանկացած երկրի վերաբերյալ կարելի է գտնել, թե ինչ կանխարգելիչ միջոցառուներ են խորհուրդ տրվում»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս պատվաստում ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ գործում է հատուկ կաբինետ` թե պատվաստումներ իրականացնելու եւ թե խորհրդատվություն տրամադրելու համար: Այն դեպքերում, եթե վերոնշյալ երկրներ այցելությունները պաշտոնական են, պատվաստումներն անվճար են, իսկ եթե ճամփորդությունը զբոսաշրջային է կամ անձնական այլ նպատակներով, իրականացվում են վճարովի պատվաստումներ:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, սակայն, դրանց արժեքի մասին հստակ տեղեկատվություն չկարողացանք պարզել: Այստեղից նշում էին, որ պատվաստումների գինը պայմանավորված է, թե պատվաստանյութերի մրցույթում ինչ կազմակերպություն է հաղթել, ինչ գնով, ինչ սերիայի պատվաստանյութ է մատակարարվել եւ այլն:

Այսօրվա դրությամբ տվյալներ տրամադրելու հետ կապված էլ ասացին, որ համապատասխան մասնագետը գործուղման է: Ամեն դեպքում ասացին, որ դեղին տենդի դեմ պատվաստումների արժեքը, նախորդ յոթ-ութ տարիների ընթացքում, ինչ դա նաեւ Հայաստանում է իրականացվում, տատանվել է 5-20 հազար դրամի սահմաններում: Մնացածներինը` 5-10 հազարի:  

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ կարմրուկի ու կարմրախտի, ինչպես նաեւ պոլիոմելիտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել պատվաստում` 2-3 դեղաչափով` յուրաքանչյուրը մեկ ամիս պարբերականությամբ: Հետեւաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը համապատասխան կաբինետ դիմի ուղեւորությունից մի քանի ամիս առաջ:

Իսկ եթե մարդը չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա Գայանե Սահակյանի վստահեցմամբ, կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:  

Տպել
9506 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ