Խաչատուր Սուքիասյանը եւ խորհրդարանական ընտրությունները

«SIL» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, ինչպես եւ խոստացել էր, որեւէ քաղաքական ուժի ընտրական ցուցակում չընդգրկվեց: Մինչդեռ վերջին ամիսներին այս կամ այն ցուցակում նրա ընդգրկվելու հարցը մամուլի ամենաքննարկվող եւ ինտրիգային թեմաներից էր:

Լրատվամիջոցները գրում էին, որ Սուքիասյանը լինելու է «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարը, Հայ ազգային կոնգրեսի ցուցակի երկրորդ կամ երրորդ համարը: Այս տեղեկությունները մտացածին չէին, որովհետեւ նշված ուժերը եւ ոչ միայն նրանք, մեծապես շահագրգիռ էին Սուքիասյանին իրենց ցուցակում ընդգրկելու համար:

Բայցեւայնպես՝ առավել ճշգրիտ դուրս եկավ armtimes.com-ի տեղեկատվությունը, որը հունվարի 19-ին հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ հնարավոր է Սուքիասյանն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին:

Սուքիասյանն, ի դեպ, 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոնից ընտրվել է ԱԺ պատգամավոր, այսինքն՝ պատգամավորական գործունեությունը անծանոթ չէ նրան: 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո, սակայն Սուքիասյանը զրկվեց պատգամավորական մանդատից եւ վերջին 6 տարին գործում է առանց այդ «առանձնաշնորհյալ» կարգավիճակի:

Պատգամավոր չլինելու այս ժամանակահատվածում նա շարունակել է լինել մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում, բավական հաջող տնտեսական գործունեություն է ծավալել, պահպանել եւ մեծացրել ազդեցությունը քաղաքական եւ հանրային կյանքում:

Կա՞ր արդյոք վերջին տարիներին մի բան, որ նա չի կարողացել անել միայն այն պատճառով, որ ԱԺ պատգամավոր չէ: Թերեւս՝ ոչ: Իհարկե, պատգամավորական կարգավիճակը երկրորդական համարել չի կարելի, ու եթե նախկին՝ մեծամասնական ընտրակարգը գործեր, Սուքիասյանը, թերեւս, կհավակներ այդ դերին:

Բայց հիմա, երբ անկախ պատգամավորի կարգավիճակ այլեւս չի լինելու եւ պատգամավորը պետք է բավականին ուժեղ կապերով կապված լինի որեւէ քաղաքական ուժի հետ, Խաչատուր Սուքիասյանը, թերեւս, չի ցանկացել մտնել մի խաղի մեջ, որը իրենը չէ:

Նշանակու՞մ է սա արդյոք, որ նա հեռանում է քաղաքական պրոցեսից: Նման բան ասել չի կարելի, որովհետեւ քաղաքական ուժերը, ինչպես 10 օր առաջ ունեին, առաջիկայում էլ ունենալու են նրա աջակցությանը կարիքը: Հիմա՝ ԱԺ ընտրություններ են, հետո Երեւանի ավագանու ընտրություններ...

Ու եթե նախորդ երկու ամսվա ընթացքում մամուլի ակտիվ քննարկումների թեմա էր, թե ու՞մ ցուցակում է ընդգրկվելու Խաչատուր Սուքիասյանը, առաջիկա քննարկումների թեման լինելու է հետեւյալը. իսկ ո՞ր քաղաքական ուժին է աջակցելու Խաչատուր Սուքիասյանը եւ աջակցելու՞ է, թե՞ ոչ:

Հ.Գ. Չի կարելի բացառել, որ ինքն իրեն ընտրական հեղեղից դուրս դնելով, Սուքիասյանը քաղաքական հետագա գործունեության առավել արդյունավետ ֆորմատներ է մտմտում: Համենայնդեպս, ընտրություններին չմասնակցելու որոշումը չափազանց օրիգինալ է եւ չէր կարող ինքնանպատակ լինել:

Տպել
7712 դիտում

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին