Անձամբ իմ դեմ արշավ է սկսվել, հակահարված է լինելու. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ քարոզչական արշավ է սկսվել:

«Արշավը, որ ստեղծվել է դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի դեմ ներգրաված են տարբեր քաղաքական ուժեր, անհատներ եւ դաշինքներ: Միամտություն է կարծել, որ այդ ամենը մենք ենք չենք կանխատեսել եւ համապատասխան միջոցները չեն ձեռնարկել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանն ու նշեց, որ դաշինքի կողմից հակահարված, իհարկե է լինելու, բայց փաստարկված:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքը պետք է կարողանա ձեւավորի քաղաքական եւ պետական նոր էլիտա:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համարը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ դաշինքն առանձնահատուկ հարաբերություններ է ունենալու քաղաքացիական հասարակության հետ: «Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ է նաեւ, որ քաղհասարակության առջեւ բացվեցին բանակի խնդիրներ եւ քաղհասարակությունը մեծ ներգրավվածություն ունեցավ: Մենք բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված մեծ խնդիր ունենք: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալների հարցը սրացված վիճակում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ընդգծեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է մրցակցի քաղբանտարկյալների թվով:

«Իշխանությունները մի նպատակ ունեն՝ բյուջեի իրականացում, ամեն գնով գնալ, քերել բիզնեսի, անհատների եկամուտները, որպեսզի լցնեն բյուջեն: Մեր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը, տնտեսական աճը, կենսամակարդակի բարձրացումը»,- իր հերթին հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Տպել
4233 դիտում

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է, Դիլիջանում ձյուն է տեղում

ՀՖՖ-ի կոշտ արձագանքը «Բանանցին». ակումբը կպատժվի

Ստուգումներ՝ «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ–ներում. հայտնաբերվել են խախտումներ

«Ալաշկերտը» ՀՀ Գավաթի եզրափակչում է. շրջանցեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Թերացողներին չեմ հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգեւատրեմ. Վալերի Օսիպյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

«Մանկական նոր ալիքում» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայ է (տեսանայութ)

Ողջիում կատարված ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ

Սնո՞ւնդ է պետք, վերցրու, ինստիտո՞ւտ պետք է ընդունվես, կզանգահարեմ. վարչապետը՝ հնացած մոդելի մասին

Եթե մարտի 1-ի զոհերի ծնողները մահացել են, աջակցության համար իրավահաջորդ կարող է լինել մեկ այլ անձ․ Զեյնալյան

Մայիսի 1-3-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն