Մի քայլ առաջ, երկու քայլ ետ. Երկու ոտքը մի կոշիկում

18/02/2017 schedule14:33

Համաշխարհային տարատեսակ վարկանիշային սանդղակներում Հայաստանը օրեցօր բարելավում է դիրքերը: Բարելավում է այնպիսի տեմպերով, որ կարող է առաջացնել, ասենք, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի կամ Իսրայելի նախկին ղեկավարների նախանձը, որոնց օրոք այդ երկրները թռիչքաձեւ զարգացում ապրեցին:

Վերջին զեկույցը «Հերիթաջ ֆաունդեյշնի»` օրերս հրապարակված զեկույցն էր, ըստ որի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ միանգամից առաջ ցատկելով 21 տեղով` 2016-ի զեկույցում  54-րդն էինք: Դա նշանակում է, որ մեր տնտեսական ազատությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավվել է 21 «հորիզոնականով»: Մի քանի ամիս առաջ էլ «Դուինգ բիզնես» սանդղակում էինք 5 միավորով բարելավել մեր տեղը եւ տեղավորվել 38-րդ հորիզոնականում: Այս ցուցանիշով առաջ ենք, օրինակ, Բելգիայից, Իտալիայից, Իսրայելից եւ այլն:

Սա շատ լավ է իհարկե, շոյում է մեր ինքնասիրությունը, կարող ենք այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ «հորիզոնականներով» գլուխ գովել, հակառակորդների աչքը մտցնել դրանք եւ այլն: Բայց մի բնական հարց է ծագում. եթե այդքան առաջ ենք գնացել այդ սանդղակներում, ինչո՞ւ է մեր տնտեսությունը այսքան վատ վիճակում: Այնքան վատ, որ մարդու լաց է գալիս: Այնքան վատ, որ հուսալքության նոպաներ կարող է առաջացնել:

Իհարկե, պրոֆեսիոնալ տնտեսագետները արձանագրում են, որ այդ սանդղակներում մեր տեղը որոշվում է բազմաթիվ ենթացուցիչներով, որոնց մի մասը շատ վատն է, մյուսը շատ լավն է... Բայց փաստը կա չէ՞, որ մենք ասենք Բելգիայից ու Իսրայելից առաջ ենք: Բայց եթե նայենք, թե որքան ներդրում է լինում մեր` ամենահեղինակավոր սանդղակների առաջին աստիճաններին կանգնած մեր տնտեսության մեջ ու որքան` մեր ետեւում մնացած շատ երկրներում, տարօրինակ զգացումներ ենք ունենում: Մեր տնտեսությունը, պատկերավոր ասած, երկու ոտքը մտցրել է մի կոշիկի մեջ ու համառորեն չի ուզում զարգանալ: Ախր ոնց է լինում, որ սանդղակներում անընդհատ բարելավվող մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալը այդքան փոքր է` ընդամենը ՀՆԱ-ի 20 տոկոսը: Այն էլ՝ եթե այդ ներդրումներից հանենք այն գումարները, որոնք ներդրվում են, ասենք, հանքարդյունաբերության մեջ, տակը բան չի մնա: Այնինչ ներդրումները` թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա, պետք է կազմեին ՀՆԱ-ի 35-40 տոկոսը: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ:

Պատասխանը, որքան էլ տարօրինակ հնչի, ընկած է, օրինակ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Մի սիմվոլիկ զուգադիպությամբ այդ ցուցակը հրապարակվեց նույն օրերին, ինչ «Հերիթաջ ֆաունդեյշնի» վարկանիշային, կամ որ նույնն է՝ ռեյտինգային սանդղակը: ՀՀԿ-ի ռեյտինգայինի 91-րդ տեղում բոլորիս քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանն է, 73-րդ տեղում «Քեթրին» ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանը...: Կարո՞ղ է արդյոք զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ իշխանական կուսակցության ցուցակում կան Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը...: Եթե հարցին մի քիչ խորությամբ նայենք, ապա տնտեսության զարգացումը եւ իշխանության ցուցակում նման երեւույթների առկայությունը անհամատեղելի են: Խոսքը անձանց, նրանց որակական հատկությունների մասին չէ ամենեւին, այլ երեւույթների:

Օրինակ, ինչով է զբաղվում Սամվել Ալեքսանյանի «իմպերիան», որը բաղկացած է մի քանի ընկերություններից` «Ալեքս Գրիգ», «Ա եւ Գ», «Ալեքս Տեքստիլ»...: Այս «իմպերիայում» չի արտադրվում որեւէ մրցունակ ապրանք, որը կարող է իր կայուն տեղը գրավել համաշխարհային սպառողական շուկայում: Օրինակ, նրա իբր արտադրած շաքարավազը չի արտահանվում: Ինչո՞ւ: Որովհետեւ թանկ է: Չի կարող վաճառվել այլ երկրներում: Միեւնույն ժամանակ այլ երկրներից, որտեղ շաքարավազը  էժան է, Հայաստան չի կարող ներկրվել, որովհետեւ «չի կարելի»: Դա Ալեքսանյանի մոնոպոլիան է: Ստացվում է որ «Ալեքսանյան» երեւույթը ստեղծվել է միայն ներքին սպառողից փողը փոշեկուլի պես քաշելու համար: Իսկ դա ամենեւին չի ենթադրում տնտեսության որակական փոփոխություն, նոր տեխնոլոգիաների ներմուծում, գիտական մշակումների կիրառում...:  «Ալեքսանյան» երեւույթը ստեղծում է մանրածախ շուկան գրավող սուպերմարկետների ցանց, որտեղ վաճառվում են «Ալեքսանյան» երեւույթի արտադրած ոչ մրցունակ բայց լայն սպառման ապրանքները: Իսկ այլ, հովանավորչություն չունեցող արտադրողների ապրանքները դուրս են մղվում այդտեղից: Շաքար, ալյուր, հաց, երշիկեղեն, գուլպաներ...: Դրանք այնպիսի որակ ու գին ունեն, որ չեն կարող արտահանվել, իսկ եթե արտահանվեն էլ, ապա մի չնչին տոկոսը (այստեղ հաշվի չենք առնում վիսկին, որը բոլորովին այլ խոսակցություն է):  Ու այս ցանկը ընդլայնվում է օրեցօր, ժամ առ ժամ: Կարո՞ղ է արդյոք այսպիսի տնտեսական միջավայրը գրավիչ լինել ներդրումների համար: Թերեւս այլ կարծիք լինել չի կարող: «Ալեքսանյան» երեւույթը, պատկերավոր ասած, կառուցում է պետություն պետության մեջ, եւ դա երկրի չզարգացման անվիճելի երաշխիք է:      

Միհրան Պողոսյանի ստեղծած «Քեթրին» երեւույթը ավելի փոքր մասշտաբներ ունի, բայց խորհրդանշում է կացնային` ռուսերեն ասած «տապոռային» մոնոպոլիան: Բանանի ներկրման «քեթրինյան» մոնոպոլիայից բորբոսահոտ է գալիս, բայց դա համառորեն գոյատեւում է ու դեռ երկար կգոյատեւի: Անցած տարի մեծ աղմուկով մի քանի գործարարներ բանան ներկրեցին, բայց նույնիսկ այդ պայմաններում «քեթրին» երեւույթի բաժինը  շուկայում ավելի քան 90 տոկոս է:

Խնդիրը նրանց մոնոպոլիաների մեջ չէ: Տնտեսությունը առաջին հերթին հոգեբանություն է: Եթե ներդրողը հոգեբանորեն ուզում է ներդրում անել, այնքան էլ նշանակություն չունի` այդ բիզնեսը կունենա 18 տոկոս շահութաբերություն, թե 16: Կարեւորը, որ նա հոգեբանորեն պատրաստ լինի գնալ ռիսկի ու բիզնես դնել: «Ալեքսանյան» եւ «քեթրին» երեւույթների առկայության պարագայում, ներդրողները հոգեբանորեն պատրաստ չեն, եւ բիզնեսի շահութաբերության տոկոսը արդեն երկրորդական նշանակություն ունի:

Ու հիմա Ալեքսանյանն ու Պողոսյանը ՀՀԿ-ի ցանկում են: Դա նշանակում է, որ իշխանությունը վճռական է՝ պահպանելու տնտեսական այս «համակարգը»: Իսկ դա էլ նշանակում է, որ ներդրողները վճռական են լինելու մեր տնտեսության մեջ ներդրում չանելու հարցում:

Տպել
6057 դիտում

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով. բացառությամբ՝ 12-րդ դասարանցիների. ԿԳՄՍՆ

Հրդեհ է բռնկվել Գութանասար գյուղում. այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից, նա վիրավորում է ստացել. Ա. Հարությունյան

Երեկոյան թշնամին ակտիվորեն կիրառել է ԱԹՍ-ներ. ներկայում տեղային մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ

Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել. ԱԻՊԾ

Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են

Ով կարող է լինել 4-րդ միջնորդը. հրադադարի խախտումը հարված էր 3 նախագահների հեղինակությանը եւ պատասխան անպայման լինելու է

Թուրքիայում ահաբեկիչների վնասազերծման ժամանակ նրանցից մեկը պայթեցրել է իրեն (տեսանյութ)

Մեղադրանքներ, բոյկոտ ու վիրավորանք. Ֆրանս-թուրքական հեռակա հակամարտությունը

Սկզբում 5.000, հետո 40․000. Վանաձորում երեխաները էջանշաններ ու օրացույցեր են վաճառում, գումարը փոխանցում հիմնադրամին

Ադրբեջանի սպառնալիքներից չենք վախենում․ Հովհաննիսյանը՝ թուրքական F-16-երը կիրառելու Ալիևի հայտարարության մասին

Հաղթելու ենք նաեւ կրթությամբ ու գիտությամբ․ մեդալակիր հայ երիտասարդները մտադիր են իրենց գիտելիքով հզորացնել հայրենիքը

Հումանիտար ուղեբեռն առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ. ԱԻ փոխնախարար

Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. Արայիկ Հարությունյան

Թշնամական երկու ԱԹՍ քիչ առաջ ցած ընկավ. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի կողմից հայկական էջերին ուղարկվող պատերազմական դաժանություններով տեսանյութերը կուղարկվեն միջազգային մարմիններին

Դարբնիկ գյուղում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ, փայտե շինություն, վառելափայտ և կենցաղային իրեր. ԱԻՆ

Հակառակորդը, այո, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան