Կառավարման նախագահական մոդելն ընտրել ենք՝ խուսափելու հնարավոր ռիսկերից. ԼՂՀ վարչապետ

20/02/2017 schedule14:21

Սահմանադրական բարեփոխումների գնալով՝ Արցախը նպատակ ունի գնալ դեպի ժողովրդավարական արժեքների առավել ամրապնդման: Քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ միջազգային կառույցները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, և այն չի կարող կանխորոշել ԼՂՀ կարգավիճակը՝ արցախցի պաշտոնյան պատասխանել է.

«88 թվականի փետրվարի 20-ին մենք կանխատեսում էինք, որ միջազգային հանրության հետ բարդ խնդիրներ ենք ունենալու: Ամենակարևորն այն է, որ սահմանադրական փոփոխությունները մենք կատարում ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի համար, մեր ժողովրդի համար՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի և պատվաբեր լինի»:

Անդրադառնալով Թալիշի վերակառուցման աշխատանքներին՝ ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ դրանք բնականոն ընթացքի մեջ են: «Թալիշում վերականգնողական աշխատանքներ կատարվել են 1994 թվականի մայիսի 12-ից սկսած՝ մինչև ապրիլի 1-ը: Ընդամենը մի քանի օր դադարել են այդ աշխատանքները, երբ ունեցանք ավերածություններ, սակայն այդ ծրագրերը շարունակական են լինելու: Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում: Իհարկե, կամաց-կամաց՝ կապված ռազմավարական խնդիրների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ որքանո՞վ նպատակահարմար է Արցախի համար անցում կատարել նախագահական կառավարման համակարգի, այն դեպքում, երբ Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման ձևին, արցախցի պաշտոնյան խնդրել է խորությամբ կարդալ Սահմանադրությունը և համոզվել, որ նախագահական համակարգը ժողովրդավարության առումով խորհրդարանական կառավարման համակարգից ոչ մի բանով հետ չի մնում:

«Մեր և ՀՀ Սահմանադրությունների միջև կա տարբերություն: ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ մեզ մոտ՝ նախագահը, որն ընտրվելու է ժողովրդի կողմից: Պառլամենտարիզմի առումով խորհրդարանին տրված են բավականին լայն լիազորություններ, և հակակշիռն ու զսպիչ մեխանիզմներն այնդեղ նախատեսված են»,- նկատել է նա:

Դիտարկմանը, որ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունները միևնույն օրը նշանակելը արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով նման է Զիմբաբվեի օրինակին, Արայիկ Հարությունյանը նշել է՝ ինքը չգիտի՝ որ երկրի օրինակ է դա, սակայն համոզված է, որ ժողովրդավարության առումով ԼՂՀ Սահմանադրությունը եվրոպական որևէ ժամանակակից սահմանադրության չի զիջում:

Արցախցի պաշտոնյան չի համաձայնել այն  տեսակետի հետ, որ նոր Սահմանադրությամբ մեկ անձի ձեռքում կենտրոնացված իշխանությունը կարող է ավտորիտարիզմի համար ճանապարհ բացել:

«Ես խնդրում մեմ կարդալ Սահմանադրությունը; Այդպիսի բան չկա, որ իշխանությունը գերկենտրոնացված է նախագահի ձեռքում: Այսօր գոյություն ունեցող կիսանախագահական կառավարման մոդելն ունի քաղաքական վտանգներ: Դրանցից խուսափելու համար մենք ընտրել ենք նախագահական մոդելը: Մոդել, որտեղ հնարավոր է խուսափել քաղաքական ռիսկերից: Ժողովրդին պետք է տրվի ավելի մեծ լիազորություն, և ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելն ավելի հեշտ փոփոխվի: Մեզ կայունություն է պետք»,- ամփոփել է արցախցի պաշտոնյան:

Տպել
5621 դիտում

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է. (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ