ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 20-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Հավաքի առաջին օրը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է Սերժ Սարգսյանը: Նա հավաքի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային եւ ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, ինչպես նաեւ պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ողջունելով հավաքի մասնակիցներին եւ ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների բարձրացման համատեքստում կարեւորելով ամենամյա հավաքի դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Առաջնորդություն եւ կառավարում» թեմայով դասախոսությամբ: «Յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարեւոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, եւ առաջնորդի գործառույթ, քանի որ հաջողության եւ արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատասխանատվություն ունենան: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի ակնկալիքն է տեսնելու այս հատկանիշների դրսեւորումը զինվորական ծառայության ընթացքում»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել եւ դասախոսել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը եւ այլք:

Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին եւ զարգացման առաջնահերթություններին, առկա խնդիրներին, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ ԶՈՒ պատրաստության եւ հակառակորդի հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու հարցերին:

Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը նպատակ ունի հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների եւ դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության եւ ՀՀ այլ ուժային կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի եւ զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձեւավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության եւ պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

Տպել
2144 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ