Մահացած ծննդկանի երեխան վերակենդանացման բաժանմունից կտեղափոխվի նորածնային բաժանմունք

Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում փետրվարի 12-ին մահացած ծննդկան Անժելա Ղազարյանի երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա: Նորածինն Ալավերդուց ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որովհետեւ թթվածնային քաղցի հետեւանքով ունեցել է ասֆիքսիա` շնչահեղձուկ:

«Երեխան վերակենդանացման բաժանմունքից մի քանի օր հետո կտեղափոխվի նորածնային բաժանմունք»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը` հավելելով, որ բուժման ընթացքը համապատասխանում է այն վիճակին, որում գտնվել է փոքրիկը:

Նորածին տղայի 33-ամյա մայրը մահացել էր ծննդաբերության ընթացքում առաջացած խնդիրների հետեւանքով: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեր զրույցում ասել էր, թե ծննդաբերական ակտի ժամանակ անսպասելի պատռվել է կնոջ արգանդը, սկսվել արնահոսություն, որին հետեւել է վիրահատությունը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Անժելա Ղազարյանի հարազատները կարծում են, որ նա մահացել է բժիշկների մեղքով ու նրանց անփութության պատճառով: Հայտարերել էին, թե դատական հայց են ներկայացնելու: Այսօր երբ նրա ամուսնուց փորձեցինք պարզել` իրավապահ մարմիններին դիմե՞լ են, ասաց, որ հեռախոսով չի կարող պատասխանել:

Մահացած ծննդկանի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Նա լույս աշխարհ էր բերել չորրոդ որդուն:

Տպել
2725 դիտում

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է, Դիլիջանում ձյուն է տեղում

ՀՖՖ-ի կոշտ արձագանքը «Բանանցին». ակումբը կպատժվի

Ստուգումներ՝ «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ–ներում. հայտնաբերվել են խախտումներ

«Ալաշկերտը» ՀՀ Գավաթի եզրափակչում է. շրջանցեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Թերացողներին չեմ հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգեւատրեմ. Վալերի Օսիպյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

«Մանկական նոր ալիքում» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայ է (տեսանայութ)

Ողջիում կատարված ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ

Սնո՞ւնդ է պետք, վերցրու, ինստիտո՞ւտ պետք է ընդունվես, կզանգահարեմ. վարչապետը՝ հնացած մոդելի մասին

Եթե մարտի 1-ի զոհերի ծնողները մահացել են, աջակցության համար իրավահաջորդ կարող է լինել մեկ այլ անձ․ Զեյնալյան

Մայիսի 1-3-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն