Ո՞ր բառերից է վիրավորվել պատգամավորը. Գյումրու 3 հ/ը-ան տնօրեն կհրավիրվի դատարան

22/02/2017 schedule21:52

Փետրվարի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում, դատավոր` Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «կաթի փոշու» սկանդալային գործով հերթական դատական նիստը: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ինչպես ավելի վաղ գրել ենք,  դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցության ղեկավար, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանին: Պատգամավորը պահանջում է 3 միլիոն դրամի փոխհատուցում՝ իրեն զպարտելու եւ վիրավորելու համար:

2016 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում, Գյումրու տեղական երեք`Ցայգ, Շանթ եւ Շիրակի հանրային հեռուստաընկերույթուններով հեռարձակվել էր «Ճանաչիր» վերնագրով մի տեսանյութ: Տեսանյութում Հովհաննես Մարգարյանին էր վերագրվել Գյումրու հրուշակեղենի գործարանից օգնություն ստացած կաթի փոշու գողությունը (1988թ.):

Այսօր կայացած դատական նիստի ժամանակ Հովհաննես Մարգարյանի ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ լրատվամիջոցները լուսաբանեն դատական նիստը: Լուսաբանմանը կտրուկ դեմ եղավ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սահրադյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գագիկ Թովմասյանը: Նրա այս մոտեցումը զարմացրեց նույնիսկ դատավոր Հայկանուշ Միքայելյանին. «Ինչու՞ չենք թողնում նման հնչեղ դատավարությունը լուսաբանեն, որ բոլորն էլ իմանան»,-ասաց նիստը նախագահող դատավորը:

Այնուհետ, Հովահաննես Մարգարյանի ներկայացուցիչներ Օհան Գեւորգյանը եւ Ալբերտ Դերձակյանը ներկայացրեցին վիրավորանք եւ զպարտություն պարունակող այն արտահայտությունները եւ բառերը, որոնք հնչել են «Ճանաչիր» տեսանյութում:

Ըստ փաստաբանների` «գողանալ, գողություն, թալանել եւ հարստանալ» բառերը վիրավորանք են պարունակում, իսկ «ճաղերի արանքում պատիժը կրել» արտահայտությունը`զպարտանք, որն ուղղված է Հովհաննես Մարգարյանին:

«Եթե այդ բառերը վիրավորական չեն, ուրեմն ցանկացած ժամանակ կարող ենք անձին մոտենալ եւ ասել, որ դու գող ես ու թալանչի: Ո՞վ այդ բառերից չի վիրավորվի»,-ասաց Մարգարյանի փաստաբան`Ալբերտ Դերձյանը:

Սահակ Սահրադյանի ներկայացուցիչն, ով առանձնապես ցանկություն չուներ լրագրողների հարցերին պատասխանելու, այս բառերի վերաբերյալ ասաց. «Այս ամենի վերաբերյալ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը եւ բոլորը կիմանան»:

Դատական նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարգարյանի ներկայացուցիչները կարեւոր համարեցին նաեւ հաջորդ  դատական նիստին հրավիրել երեք հեռուսաընկերության ղեկավարներին, որպես պատասխանողներ : Թեեւ նշենք, որ պատգամավորի փաստաբանները դատարանին ներկայացրեցին Ցայգ, Շանթ եւ Շիրակ հ/ը-երի ղեկավարների պաշտոնական գրությունները, որում ասվում է, որ «Ճանաչիր» տեսանյութը իրենց նախընտրական քարոզչության շրջանակներում հեռարձակելու համար տրամադրել է Սահակ Սահրադյանը:

Հովհաննես Մարգարյանի ներկայացուցիչները պարտավորվեցին անձամբ հեռուստաընկերության տնօրեններին ծանուցել դատական նիստի մասին:

«Այն նպատակով ենք հրավիրում, որ հետագայում`դատական ակտի կատարման փուլում խնդիրներ չառաջանան նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ»,- armtimes.com-ին ասաց Ալբերտ Դերձյանը:

Նշենք, որ Հովահաննես Մարգարյանը եւ Սահակ Սահրադյանը դատական նիստերին առայժմ չեն ներկայանում: Ներկա չեն նաեւ Սահրադյանի 11 փաստաբաններից 10-ը, ովքեր ներգրավված են այս դատական գործում: Փոխարենը դատական նիստի դահլիճը լի էր «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներով:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 16-ին:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
2831 դիտում

Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային ՄԻ խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Անդրեասյան

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Վոլվո»-ն ու միկրոավտոբուսը, կան տուժածներ

«Արմավիր» ՔԿՀ-ում սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ

Արարատ Միրզոյանը Լեհաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց տեղափոխել են ԱՀ քաղաքացուն և կյանքից զրկել. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ՔՊ-ի նիստում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան ոստիկանին

Վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Ադրբեջանցիները սպանել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում մոլորված Արցախի խաղաղ բնակչին․ ՄԻՊ

36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով (լուսանկարներ)

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումը

Ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող խնդրի լուծման հիմք հանդիսանալ. Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում ակնկալվող աշխատավարձերի բարձրացումները

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը (լուսանկար)

Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար ՀՀ-ում իր մեծությամբ առաջին ինժիներական լաբորատորիան կբացվի

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ խոսել են առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու հարցի մասին

27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրին տոնածառ ու տոնական միջոցառում կունենա, կլինի հյուրասիրություն ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար

Մերձավանի համայնքապետի ԺՊ-ի և «Ադիբեկ» ՍՊԸ տնօրենի ջանքերով համայնքում ճանապարհների բարեկարգումներ են իրականացվում

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը (տեսանյութ)

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Աշխատանքներ են տարվում մոլորված և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

«Արմավիր» ՔԿ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել (լուսանկարներ)

Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում (լուսանկարներ)