Մհեր Սեդրակյանի որդու ազատման դիմումը Կարեն Կարապետյանի մոտ է

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, երկու օր առաջ է դիմում գրել վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելու մասին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը:

Հարցին՝ Դավիթ Սեդրակյանը վերջին շրջանում կանոնավո՞ր էր աշխատանքի ներկայանում, Լուսինե Նազարյանը դրական պատասխան տվեց: Թե որն է ազատման դիմումի պատճառը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց, որ այլ աշխատանքի անցնելու նպատակը:

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը նոր է վերադարձել Վրաստանի Հանրապետությունից եւ տեղյակ չի՝ Կարեն Կարապետյանը ստորագրե՞լ է Դավիթ Սեդրակյանի դիմումը, թե՞ ոչ:

Երեւանի ավագանու «Հանրապետական» խմբակությունից փորձեցինք տեղեկանալ, արդյո՞ք Դավիթ Սեդրակյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում էլ է ներկայացրել: Նշենք, որ Երեւանի ավագանու 2013 թվականին կայացած ընտրությունների արդյունքում Դավիթ Սեդրակյանն ընտրվել էր ավագանի: «Հանրապետական» խմաբակցությունում ասացին, թե Սեդրակյանն այսօր քաղաքապետարան չի եկել ու տեղեկություն չունեն դիմումի առկայության մասին:

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանի՝ կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվելու որոշումից առաջ նրա քաղաքական ապագայի հետ կապված այնպիսի խնդիրներ էին առաջացել, որ իր հայրը՝ Մհեր Սեդրակյանը, ՀՀԿ-ն լքելու դիմում պետք է ներկայացներ: Այս ամենից հետո վերջինս ամեն կերպ փորձում էր որդուն ԱԺ պատգամավոր դարձնել եւ նախնական պայմանավորվածություն էր ձեռքբերել, որ Դավիթ Սեդրակյանը պատգամավորի թեկնածու պետք է առաջադրվեր «Ծառուկյան դաշինք»-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի Էրեբունի վարչական շրջանում:

Տպել
8947 դիտում

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել