Երևան
-3 °C
Մեր կառավարության անդամներից լավատեսությունը ուղղակի հորդում է: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցնցող կանխատեսումներ արեցին մեր տնտեսության ապագայի վերաբերյալ:
«Մեր կանխատեսումն այն է, որ այս տարվա վերջին արդյունաբերության 6-7 տոկոս աճ մենք ձեզ հետ միասին կարձանագրենք: Ես ուզում եմ խոսել այն թվերի մասին, որ մենք առնվազն կարձանագրենք: Միջինում առնվազն 20-30 տոկոս արտահանման աճ մենք կարձանագրենք: Ընդհանուր տնտեսական աճի կանխատեսումը դեռ վաղ է անելը, առնվազն այն 3.2 տոկոսը որ մենք դրել ենք պետական բյուջեի հիմքում, դա կապահովվի...»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սուրեն Կարայանը:
Առնվազն նույն լավատեսությամբ խոսեց նաեւ Վարդան Արամյանը. «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճը մենք ապահովելու ենք: Առաջին ամսվա տվյալները փաստում է, որ մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, եւ ես կարծում եմ, որ այդ 3.2 տոկոսը հաղթահարելի է: Մենք ավելի շատ հավատում ենք, որ 3.2 տոկոսից բարձր է լինելու: Եթե իհարկե արտաքին աշխարհում այլ ցնցումներ տեղի չունենան, մենք մի քիչ ավելի բարձր աճ կունենանք»,- կանխատեսեց ֆինանսների նախարարը:
Ինչի՞ հաշվին է այս լավատեսությունը: Նախ նշենք, որ անցած տարի էլ հունվարին գրեթե այսպիսի փայլուն ցուցանիշներ էր գրանցում ազգային վիճակագրական ծառայությունը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.5 տոկոս էր, արդյունաբերության աճը`14.5 տոկոս, նույնիսկ շինարարությունն էր աճել 5 տոկոսով: Արտահանման ծավալը աճել էր 11 տոկոսով: Բայց տարվա վերջին ԱՎԾ-ն մի կերպ դզել-փչելով նկարեց 0.5 տնտեսական ակտիվության ցուցանիշի խղճուկ՝ 0.5 տոկոս աճ: Այնպես որ, հունվարի ցուցանիշները դեռ ոչինչ չեն նշանակում: Ուշագրավ է, որ երբ մեկ ամսվա կտրվածքով ԱՎԾ-ն վատ ցուցանիշներ է հրապարակում, պետական պաշտոնյաները լրագրողներին ասում են՝ կոռեկտ չէ մեկ ամսվա ցուցանիշների հիման վրա հոռետեսական վերլուծություններ անել: Հիմա հենց պետական պաշտոնյաներն են հակառակն անում` լավ ցուցանիշների հիման վրա լավատեսական կանխատեսումներ են անում:
Ուրիշ է՞լ ինչն է լավատեսության հիմք տալիս կառավարության անդամներին: Երեկ կառավարությունը 8 ընկերությունների համար հարկային արտոնություններ սահմանեց: Այդ ընկերությունները որոշել են ներդրումներ անել, նյութեր եւ սարքավորումներ են ներկրելու, եւ կառավարությունը երեք տարով հետաձգեց այդ սարքավորումների համար սահմանին վճարվելիք ԱԱՀ մուծելու պարտականությունը:
Թե՛ ֆինանսների նախարարը, եւ թե՛ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը այս փաստը բերեցին որպես հիմնավորում: «Դա ոչ այլ ինչ է, քան պետբյուջեի եկամուտների զիջում տնտեսվարողներին, որպեսզի տնտեսվարողները ավելի թեթեւացված լինեն իրենց կանխիկ հոսքերում եւ կարողանան իրենց ներդրումային ծրագրերը իրականացնեն»,- ասաց Վարդան Արամյանը: Սուրեն Կարայանն էլ ասաց, թե նախընտրական իրավիճակը խոչընդոտ չէ մեր ներդրողների համար: «Մենք ներդումային ակտիվություն ենք նկատում»,-ասաց Կարայանը: Իսկ լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ներդրումային բում ակնկալել, Կարայանը մի թեթեւ ժպիտը դեմքին հայտարարեց` «Արդեն սկսվել է»:
Այդ «ներդրումային բումը» ավետող վերը նշված 8 ծրագրերի ամբողջ ծավալը ընդամենը 7 միլիարդ դրամ է` 15 միլիոն դոլար: Մեր համախառն ներքին արդյունքը` մոտ 11 միլիարդ դոլար: Ինչպիսի ազդեցություն կունենա 11 միլիարդ դոլարանոց տնտեսության վրա 15 միլիոն դոլարի ներդրումը: Գրեթե զրոյական: Որպեսզի մեր տնտեսությունը «հագենա» ներդրումներով, ապա տարվա ընթացքում պետք է ստանա առնվազն 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում` ներքին եւ արտաքին աղբյուրներից: Արդյոք 15 միլիոն ներդրումը կարելի՞ է գնահատել որպես «ներդրումային բումի» նախակարապետ: Մեղմ ասած` ոչ:
Բայց կան որոշակի «ակնարկներ», որ մեր տնտեսությունը այս տարի կարձանագրի որոշակի «բարեհունչ» ցուցանիշներ: Օրինակ, պղնձի մեկ տոննայի համաշխարհային գինը հիմա մոտ 6 հազար դոլար է: Անցած տարի 4.5 հազարի կարգի էր: Եթե կառավարությունը 12 ամսով արձակուրդ գնա, միայն դրա հաշվին արդյունաբերության ոլորտում աճ կապահովվի, քանի որ մեր տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանքարդյունաբերությունն է: Արդյունաբերությունը կաճի ոչ միայն պղնձի թանկանալու շնորհիվ, այլ նաեւ պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ: Ու երբ Սուրեն Կարայանը ասում է, թե արտահանումը կաճի առնվազն 20-30 տոկոսով, դա կարող է եւ տեղի ունենալ` հիմնականում գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման ծավալների աճի եւ գնի բարձրացման հաշվին:
Ի՞նչ է տալիս մեր տնտեսությանը հանքագործության ծավալների մեծացման շնորհիվ որոշ ցուցանիշների աճը՝ թերեւս չարժե քննարկել: Ընդամենը դա մի քիչ լրացուցիչ մուտքեր է ապահովում բյուջեին ու ըստ էության` վերջ: Որեւէ որակական զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում, տեխնոլոգիական առաջընթաց, մրցակցության խթանում դա չի բերում: Հակառակը` բերում է տնտեսության աղճատման, ապադիվերսիֆիակցիայի, վատացնում էկոլոգիայի վիճակը եւ այլն:
Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այս տարի տնտեսությունն «աճելու» է ցածր բազայի հաշվին: 2016 թվականին արձանագրվել է ընդամենը 0.5 տոկոս աճ: Այ, եթե անցած տարի արձանագրվեր, ասենք, 4 տոկոս աճ, ապա այս տարվա սպասվող աճը, նույնիսկ պղնձի թանկացման պարագայում, կլիներ զրոյականին մոտ: Այնպես որ, նման պլպլան ցուցանիշների արձանագրումը չի բերում մեր տնտեսության զարգացմանը խոսքի բովանդակային իմաստով: Գոնե առայժմ մեր տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս:
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ
Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական
Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով
«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում
Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում
Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է
Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ
Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ
Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով
Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք
ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն
Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը
Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են
Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են
© 2019 Հայկական ժամանակ