Դրա՞յվ թե բլեֆ․ Հայաստանում քննարկում են վարչապետի Վրաստան կատարած այցը

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցի փակագծերը թեեւ ամբողջությամբ չբացվեցին, սակայն այդ այցը քննարկումների առիթ է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Փետրվարի 23-24-ը Վրաստանում Կարապետյանը տարբեր հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են երկու պետությունների համագործակցության հարցերը, այդ թվում՝ էներգակամրջի հաստատումը Ռուսաստանի դաշնության, Իրանի, ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ եւ Վրաստանի տարածքով բեռների տարանցումը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն արդյունավետ է համարում  վարչապետի այցը Վրաստան ու հույս հայտնում, որ համագործակցությունը կունենա շարունակություն։

«Կառավարության ղեկավարների մակարդակով վերջին շրջանում պաշտոնական այցեր մեզ մոտ քիչ են եղել: Պետք էր հաղորդել այն «դրայվը», որը կարեւոր է հայ-վրացական հարաբերությունների մեջ»,- շաբաթ «Երեւան-Թբիլիսի» տեսակամուրջի ժամանակ ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ երկու երկրների միջեւ տարածաշրջանային նշանակության մի քանի ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում էներգետիկայի ոլորտում, սակայն փոխգործակցության խորացման համար անհրաժեշտ է միջանձնային շփումը կառավարությունների ղեկավարների, նախագահների մակարդակով:

«Երեւան-Թբիլիսի» տեսակամուրջի ժամանակ Վրաստանում Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին էլ նշեց, որ նման բարեբեր այցեր հաճախ չեն լինում:

«Անհրաժեշտ է հետագայում դիվերսիֆիկացնել տարածաշրջանային համատեքստում կարեւորություն ունեցող տարբեր հայ-վրացական ծրագրերի իրականացումը: Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է ուսումնասիրել այնպիսի տարածաշրջանային խաղացողների հարաբերությունների համատեքստում, ինչպեսինն են Ռուսաստանը, Իրանը: Նրանք կապված են քաղաքական խնդիրներով, հետեւաբար, հարաբերությունների առաջխաղացումն, առկա գլոբալ խնդիրներն անտեսելով, անհնար է»,-ասաց Ռուսեցկին։

Վարչապետի վրաստանյան այցելության առանցքային հարցերից էր նաեւ Վերին Լարսի ճանապարհի այլընտրանքի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի փակագծերը նույնպես դեռեւս չեն բացվում։ Վրացագետը Ջոնի Մելիքյանը ենթադրում է, որ դա կլինի ոչ թե Աբխազիայի կամ Օսեթիայի սահմանով, այլ ծովային ճանապարհով՝ Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ, որտեղ կկառուցվեն նոր կամուրջներ, ճանապարհները կամրացվեն, թունելներ կանցկացվեն եւ այդ ուղղությունն ավելի պակաս ռիսկային կլինի:

Մինչդեռ Միջազգային եւ անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը թերահավատ է այս հարցում։

«Բլեֆ է, ինչպես եւ բլեֆ էր 4 տարի առաջ, երբ խոսում էին աբխազական երկաթուղու մասին: Ասեք խնդրեմ, ու՞ր են այդ մարդիկ, փորձագետները, որոնք  խոսում էին այդ մասին: Հիմա են հասկանում, որ դրա մասին խոսելն իրատեսական չէ եւ որ սա մի հարց է, որը Ռուսաստանն ու Վրաստանը չեն դիտարկում տնտեսական շահավետության դաշտում: Չգործարկման պատճառները միանգամայն քաղաքական են եւ կապ ունեն  վրաց-ռուսական հակամարտության  հետ»,-tert.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանը:

Տպել
5418 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)