Քաղաքացիները դժգոհում են գազի բարձր վճարներից

26/02/2017 schedule16:15

Այս ամիս կոմունալ վճարներն անակնկալի են բերել մի շարք քաղաքացիների։ Թեեւ 2017թ. հունվարի մեկից գազի գինն իջել է 8 դրամով, սակայն սոցիալական ցանցերում բուռն քննարկվում են հատկապես գազի վարձավճարների աննախադեպ մեծ լինելը։

Արաբկիր համայնքի բնակչուհի Սիրանուշ Դանիելյանը դեկտեմբերի սկզբից մինչեւ փետրվարի կեսը գտնվել է ԱՄՆ-ում, սակայն ասում է, որ երկու ամիսներին մեծ տարբերություն է կազմել գազի վարձավճարը։

«Իմ բնակարանի կաթսան ամենաթույլ ռեժիմի վրա է եղել դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, որեւէ մեկը չի օգտագործել գազը, բայց դեկտեմբերին եկել է 15 հազար դրամ, հունվարին՝ 25 հազար։ Այդ ինչպե՞ս է հնարավոր, սա էլ հո լույսը չի՞, որ ասենք գիծ են մտնում, ուրեմն իրենք են ինչ որ բաներ անում»,-armtimes.com-ին ասում է Դանիելյանը։

Շենգավիթ համայնքի բնակչուհի Հայկուշ Սարգսյանին նույնպես սպառած գազի վճարն անակնկալի է բերել։

«Մենք տունը հոսանքով ենք տաքացնում, միայն ճաշն եմ գազի վրա եփում, այդ ոնց եղավ, որ մշտապես մեր գազի վարձը յոթ հազար դրամից չի անցել, բայց այս անգամ տասնհինգ հազար է եկել։ Երկու կոպեկ գին են իջեցրել, քթներիցս են բերում։ Էնպիսի տպավորություն է, որ կարծես էս վճարներից ուզում են իրենց ընտրակաշառքի գումարը հավաքեն, որ ընտրություններին ձայն առնեն ժողովրդից»,-ասում է բնակիչը։

Բնակիչները փակուղում են հայտնվել, ասում են, որ դիմել են գազի տեսուչին, սակայն նա ոչնչով չի կարողացել օգնել։

«Երեւի պետք է հավաքվենք ու բողոք ներկայացնենք, չնայած կասկածում եմ, թե մեր բողոքն ինչ որ մեկին հետաքրքրում է, էն էլ էս ընտրությունների շրջանում»,-ասում է Հայկուշ Սարգսյանը։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ գազի վարձավճարների աճը կարող է կապված լինել ցրտի հետ։

«Մի փոքր ցուրտ է եղել, միգուցե մարդիկ ավելի շատ գազ են սպառել եւ չեն հիշում այս պահին։ Սակայն ցուրտն այդքան մեծ շեղում չէր տա։ Մեկ այլ վարկած էլ կա, իրականում գազի սակագինը սահմանում ենք, սակայն սա կարող է լինել ֆիկցիա։ Մենք կարող ենք 5-7 տոկոս նվազեցնել գազի սակագինը, որի փոխարեն մատակարարվող գազի կալորիականությունը եւս նվազեցնենք, արդյունքում կմեծանա սպառման ծավալը»,-armtimes.com-ին ասում է Պիպոյանը։

Նմանատիպ իրավիճակ, երբ քաղաքացիները դժգոհել են գազի բարձր վարձավճարներից, իսկ մասնագետները դա կապել են գազի կալորիականության հետ, նախկինում նույնպես եղել է, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ից անհիմն են համարել այդ մեղադրանքները։

Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը նույնպես կարծում է, թե գազի կալորիականությունը հնարավոր չէ փոխել։

«Կալորիականության փոփոխումը արհեստական ձեւով մեր համակարգում անհնար է, կալորիականությունը Ռուսաստանից ինչպես հաստատված գալիս է, այնպես էլ հասնում է սպառողին, կալորիականության մասին խոսակցությունները լուրջ չեն»,-armtimes.com-ին ասում է Սահակյանը։

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ընդամենը հարկավոր է վերահսկողություն։

«Եղել են դեպքեր, երբ, ըստ բնակիչների, տեսուչներն ասել են, որ նախորդ ամսվա վճարը հաշվարկել են ամսվա երրորդ, չորրորդ օրը, այսինքն ստացվել է 32, 33 օրվա վճար ու ավելին է կազմել, այս դեպքերի առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ից մեզ տեղեկացրել են, որ եթե լինեն բողոքներ կզբաղվեն ու կպատժեն տեսուչներին։ Սակայն գործադիրն էլ ունի անելիքներ, նույնպես պետք է զբաղվի այս հարցով, սպառողը պետք է տեսնի, որ իր պրոբլեմով զբաղվող կա։ Հարցերը շատ են, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվում»,-ասում է Պիպոյանը։

Տպել
2739 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)