Տաքսու 20-ամյա վարորդի պարանոցն ուղեւորը կտրել է գյուղի երեխաների աչքի առաջ. մանրամասներ

Փետրվարի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ահազանգից հետո ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, 1992 թվականին ծնված (25 տարեկան) Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

«Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը: Հանցագործության գործիք դանակն առգրավված է»,- հայտնում է ոստիկանությունը: Սպանության մեջ կասկածվող Վարդան Հ.-ն ձերբակալված է, կատարվում է քննություն:

Արագածատնի մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեպքի մասին իմացել է նույն օրը, ժամը 17:05-ին:

«Մարդիկ գյուղամեջում իրենց անասուններով էին զբաղված, մեքենան եկել եւ կանգնել է, վարորդի օգնություն խնդրելու գոռգոռոցն են լսել: Մինչեւ գյուղացիները մոտեցել են, արդեն դիակը գցել եւ փախել է: Պարանոցից սրտի երակին խփել եւ կտրել է: Ձախ կողմից պարանոցի կեսը կտրած է եղել»,- պատմեց գյուղապետը՝ նշելով, որ գալով դեպքի վայր` տեսել է, որ սպանություն կատարած անձը նստել է մեքենայի ղեկին եւ փորձել է փախուստի դիմել, սակայն չի կարողացել մեքենան վարել: Չկարողանալով մեքենան վարել, հարվածել է ճանապարհի քարերին եւ հայտնվել ձյունածածկ տարածքում: Սլավիկ Սալոյանի խոսքով՝ նա մեքենայից իջել եւ փախել է համայնքի արտովայրերի ուղղությամբ, սակայն սահմանապահները դաշտերից նրան բռնել են:

«Շատ չէր գնացել՝ մոտ 500-600 մետր էր գնացել: Ինքը ոչ մի տեղ չէր կարող գնալ, սարեր են, ձյուն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Երբ ժամանել են իրավապահները, սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը նախ ասել է, թե տաքսու վարորդն է ցանկացել գյուղ մտնել, որպեսզի իր ծանոթին տեսնի: Հարցին՝ հնարավո՞ր է վարորդը վախից մտել է գյուղ, որպեսզի նրան չսպանես, ուղեւորը իրավապահներին հակառակում է փորձել համոզել: «Ասեց՝ ինքը սկզբում դանակը հանեց, վրես պահեց, ես էլ ինքնապաշտպանվելու համար դանակը ձեռքից վերցրե եմ: Ասեցին՝ լավ, որ դանակը վերցրեցին, դու մեքենայից փախնեիր, որ դանակը ձեռքդ է եղել…, ասում էր, որ անգիտակից է եղել, դանակով խփել է, բայց գյուղացիները տեսել են վարորդին ղեկի վրա: Պարանոցը կտրել է ու դուռը բացել, նրան գցել է դուրս, մեքենայի միջից անցել է ղեկին, դիակը գցել է ջրերի մեջ ու մեքենայով փորձել է փախնել»,- մանրամասնեց Սլավիկ Սալոյանը:

Սպանությանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Թլիկ համայնքի ղեկավարն ասեց, որ որքանով իրեն է հայտնի դարձել՝ սպանություն կատարելու մեջ կասկածվողը գնում էր Գյումրի, իր ազգականին տեսնելու, իսկ սպանված երիտասարդը Երեւան քաղաքից էր:

«Ոստիկանները դեռ գյուղում են, այդ տարածքը շարունակվում է հսկվել: Հենց գյուղի կենտրոնում է: Երեխաները սաղն էլ դրսում են եղել: Երեխեքի աչքի առաջ է եղել»,- եզրափակեց Սլավիկ Սալոյանը:

Տպել
23176 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին