Դպրոցներում կլինեն ուսուցչի օգնականի հաստիքներ. ի՞նչ է դա տալու

Հայաստանում սկսվել է ուսուցչի օգնականի հաստիքներ ստեղծելու գործընթաց: Հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր 100-150 երեխայի հաշվով նախատեսվում է ունենալ ուսուցչի մեկ օգնական: Այսինքն ստացվում է, որ նա կաշխատի միաժամանակ 3-5 դասարաններում` այդտեղ դասավանդող բոլոր ուսուցիչների հետ համագործակցելով:

Ուսուցչի օգնականի հաստիքը համընդհանուր ներառական կրթության անցնելու բաղադրիչներից է, որը սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Նախատեսվում է, որ համընդհանուր ներառման գործընթացը պետք է ավարտին հասցվի մինչեւ 2025 թվականը, ինչը նշանակում է, որ տարբեր խնդիրներով երեխաները, այդ թվում զարգացման եւ ֆիզիկական խնդիրներ ունեցողները, այդ ընթացքում պետք է սկսեն սովորել հանրակրթական դպրոցներում: Եվ նշվում է, որ նրանց պետք է աջակցեն նաեւ սոցիալական մանկավարժը, հոգեբանը, ուսուցչի օգնականը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը մեր զրույցում ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ դպրոցում սովորողների տասը տոկոսն այսպես թե այնպես ունի որոշակի աջակցության կարիք, եւ իրենց հաշվարկները ելնում են դրանից:

Խոսելով ուսուցչի օգնականի պարտականությունների մասին` նախարարության մասնագետը նշեց. «Նա ուսուցչին աջակցություն պետք է ցուցաբերի առաջին հերթին հայտնաբերելու այն երեխաներին, որոնք այս կամ այն պատճառով չեն հասցնում հանրակրթական ծրագիրը եւ այն մեթոդների ու միջոցների ընտրության հարցում, որոնցով պետք է երեխաներին աջակցություն տրամադրվի: Այսինքն` ուսուցչի հետ համատեղ նա աշխատում է դասարանում, ուսուցիչն ասում է` Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը մի քիչ հետ են մնում ուսումնական ծրագրով, սկսում են ուսուցչի հետ համատեղ դիտարկել, թե այդ երեխաների մոտ ինչն է խնդիրը եւ կախված դրանից` նրանց համապատասխան աջակցության համակարգ պետք է տրամադրվի: Ասենք, եթե երեխան ուշադրության խնդիր ունի, ուրեմն դասը պլանավորելիս համատեղ պետք է որոշել` ինչպես անել, որ նա կենտրոնանա եւ այլն»:

«Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնական հասկացությունը բացատրվում է հետեւյալ կերպ` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող: Մանկավարժական աշխատողն էլ, ըստ նույն օրենքի, սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող եւ (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցն է:

Ի դեպ, համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին հատուկ դպրոցները վերափոխվում են մանկավարժահոգեբանական աջակցության կետրոնների, որոնք պետք է դպրոցներին օգնության հասնեն, եթե հատուկ կարիքներով երեխաների կրթության ընթացքում դպրոցները հայտնվեն բարդ իրավիճակում: Առաջինը համընդհանուր ներառական կրթության անցնելու հնարավորությունը տրվել է Սյունիքի մարզին: Այնուհետեւ Տավուշի եւ Լոռու մարզերին` սույն թվականի սեպտեմբերի 1-ից: Գործընթացը կեզրափակեն Արարատի եւ Վայոց ձորի մարզերը` 2021 թվականին:

Համաձայն ՀՀ կառավարության սույն թվականի փետրվարի 16-ի որոշման, «ուսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է մանկավարժների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի 80 տոկոսի չափով»: Ինչ վերաբերում է ուսուցչի օգնականի ընտրությանը, կրթության եւ գիտության նախարարության գլխավոր մասնագետը նշեց, որ օրինակ Սյունիքում ուսուցչի օգնականի կարգավիճակով սկսել են աշխատել վերակազմակերպված հատուկ դպրոցների մանկավարժները:

Այսինքն` ստացվել է, որ երեխան հատուկ դպրոցից ներառական դպրոց է տեղափոխվում իր ուսուցչի հետ: Նույն սկզբունքը կգործի նաեւ մյուս մարզերի դեպքում: Բայց եթե կարիք լինի լրացուցիչ մասնագետների, ապա, ըստ Անահիտ Մուրադյանի, ուսուցչի օգնական կարող է աշխատել մանկավարժական կրթություն ստացած ցանկացած անձ:

Հետաքրքրվեցինք, թե ուսուցչի օգնականի հաստիքը դպրոց ներմուծելուց առաջ որեւէ ուսումնասիրություն իրականացվե՞լ է` պարզելու համար, թե ներառական դպրոցներում հոգեբանի, սոցիալական մանկավարժի աշխատանքը որքանով է արդյունավետ, որովհետեւ կարծիք կա, որ այդ մասնագետների գոյությունը կամ ներկայությունը հաճախ զուտ ձեւական բնույթ է կրում:

«Ես համաձայն չեմ: Ցանկացած ուսուցչի, ցանկացած աշխատողի աշխատանք արդյունավետ է կամ արդյունավետ չէ: Այն, ինչ-որ մենք անում ենք, մեզումեզ չենք հնարել: Ներառական կրթության փորձը Հայաստանում կա 2001 թվականից` ծրագրային մակարդակով, 2005 թվից` օրենքով սահմանված կարգով, ուղղակի կազմակերպման ձեւն է տարբեր, եթե այն ժամանակ հատվածային դպրոցներ էին նախարարի հրամանով ճանաչվում ներառական կրթություն իրականացնող, հիմա մենք անցնում ենք համընդհանուրի»,- պատասխանեց հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը:

Տպել
118266 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը