Վերահսկիչ պալատի աշխատակիցները տեղավորվել են ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան դաշինքի» ցուցակներում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնացող կուսակցությունների եւ դաշինքների համամասնական, եւ ռեյտինգային ցուցակները: ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակներում, պազվում է, ՀՀ վերահսկիչ պալատից ներկայացուցիչներ կան:

Առաջինն իհարկե Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, որի մասին վաղուց հայտարարվել է, քանի որ Զաքարյանն անձամբ է ղեկավարում «Ծառուկյան դաշինք»-ի շտաբը: Իշխան Զաքարյանից բացի Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարը նույնպես տեղավորվել է այս դաշինքում: Եթե Զաքարյանը ցուցակի 2-րդ հորիզոնականում է, ապա աշխատակազմի գործող ղեկավարը՝ Արտավազդ Ներսիսյանը նույն ցուցակի 53-րդ տեղում է: Արտավազդ Ներսիսյանի գործունեության մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում սուղ է: Ըստ ՎՊ-ի պաշտոնական կայքի նա իր կարիերան սկսել է «Հայավիահամալիր» արտադրական միավորումում աշխատելով որպես ինժեներ, այնուհետեւ ընտրվել նույն միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար` աշխատելով ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում: 2008 թվականից աշխատում է ՀՀ ՎՊ-ում, որպես ՎՊ նախագահի խորհրդական, ապա` երրորդ վարչության պետի տեղակալ: 2009-ին նշանակվել է չորրոդ վարչության պետ: 2013-ից ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավարն է: Ըստ ՎՊ կայքի, անկուսակցական Արտավազդ Ներսիսյանի նախասիրություններն են ճամփորդություն ու որսորդություն:

«Ծառուկյան դաշինք»-ի 59-րդ տեղում է պալատի առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը: Պատգամավորի այս թեկնածուի մասին բացի իր ֆեյսբուքյան էջի հայտարարությունից, որեւէ այլ հրապարակային հայտարարություն համացանցում չկա: Նա իր էջում տեղեկացրել է, որ առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով: Արտյոմ Ծառուկյանը ԲՀԿ-ական է:

Հանրապետական կուսակցության ցուցակում նույնպես Վերահսկիչ պալատից ներկայացուցիչ կա: ՀՀԿ-ի ցուցակի 149-րդ տեղում էլ հանգրվանել է Վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետ Գեղամ Հովեյանը: Վերջինս բացի համամասնական ցուցակից Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակագով է առաջադվել: Գեղամ Հովեյանն էլ անդամակցում է ՀՀԿ-ին:

ՀԳ. Հավանաբար այս անձանցից առնվազն երկուսը Վերահսկիչ պալատի նոր նախագահի ընտրությունից հետո կամ կազատվեն աշխատանքից կամ այլ աշխատանքի կանցնեն՝ կախված ընտրության արդյունքից:

Տպել
18508 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում