Դատարանում հարձակվել են «Ասպարեզի» լրագրողի վրա. Լեւոն Բարսեղյանը 2 օր ժամանակ է տալիս

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» թերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Հրապարակելով լուսանկար՝ Բարսեղյանը հայտնել է, թե դրանում պատկերված երիտասարդը երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի գործով դատի ընթացքում հարձակվել է «Ասպարեզ» թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ:

Ըստ Բարսեղյանի՝ դա տեղի է ունեցել դատավոր Աշոտ Մանուկյանի, կարգադրիչների եւ բազմաթիվ այլ մարդկանց աչքի առաջ: Ավելի ուշ նշված երիտասարդը տեսախցիկը վերադարձրել է: 

«Հիմա, ստուգելու համար ամենայն հայոց իրավապահների աշխատանքի արագությունը, հաղորդում եմ հետեւյալ անհրաժեշտ եւ բավարար փաստերը.

Փաստեր.

  1. Անահիտ Սիմոնյանը «Ասպարեզ» օրաթերթի եւ asparez.am կայքի թղթակիցն է, լրագրող, իմ հանձնարարությամբ կատարել է իր օրինական լրագրողական պարտականությունները, գնացել է դատարան, լուսաբանելու Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը:
  2. Անահիտ Սիմոնյանից ֆոտոխցիկը խլելու կամ գողանալու դեպքը տեղի է ունեցել վերոհիշյալ հանձնարարությունը կատարելու պահին, այս ջահելը խոչնըդոտել է Անահիտ Սիմոնյանի աշխատանքը, ինչի պատճառով նա չի կարողացել անհրաժեշտ պահին անհրաժեշտ լուսանկարներն անել ու ժամանակ է ծախսել ապարատը վերադարձնելու բանակցությունների համար:
  3. ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը հանցագործություն է սահմանում լրագրողին իր օրինական պարտականությունները կատարելը խոչընդոտելը:
  4. Այս գործով հետաքրքրված իրավապահների/քննիչների համար կարող են վկաներ լինել ականատեսները՝ գործով դատավորը, գործով տուժողը Հրաչիկ Միրզոյանը, դատարանի քարտուղարը եւ դահլիճում եղած կարգադրիչները:
  5. Անահիտ Սիմոնյանի մոտ առկա են այս ջահելի լուսանկարը եւ տեսագրություն:
  6. «Ասպարեզ» օրաթերթի եւ կայքի հասցեն է. Գյումրի, Պուշկինի փ., 96:

Ուրմեն, պարոնայք ոստիկաններ, քննիչներ, դատախազություններ, տեղեկացնում եմ, եթե ամենաշատը երկու օրից ընթացք չտվեցիք էս գործին ու հինգ օրից չգտաք ես գյադին ու քր գործ չհարուցեցիք, հետո չասեք՝ բա էս ոնց պատահեց. խոստանում եմ՝ գտնելու եմ էս գյադին ու անճանաչելի լանդշաֆտային փոփոխությունենրի ենթարկեմ, համարյա՝ 12 բալանոց: Հետո թող գա, լաց լինի մոտներդ, եկեք ինձ բռնեք, տարեք, փակեք: Զատիկը չի կտրում էս ուխտս: Էս ուխտս կարող է կտրել միայն էս ջահելը, եթե ներկայանա Անահիտ Սիմոնյանին, ներողություն խնդրի նրանից երեք անգամ, մեկ անգամ արտասանի Հայր Մերը, ապա ներողություն խնդրի լուսանկարչական սարքից, որին այդպես կարոտել էր դատարանի դահլիճում»,- գրել է Բարսեղյանը:

Անահիտ Սիմոնյանը «Asparez.am» կայքում հրապարակված իր նյութում տեղի ունեցածը նկարագրել է այսպես. «Դատական նիստի ընթացքում, երբ ես փորձեցի լուսանկարել Հ.Միրզոյանին, նիստին ներկա քաղաքացիներից մեկը խլեց իմ տեսախցիկը՝ ասելով, որ պետք է թողնեմ ու հեռանամ, չպետք է նկարահանեմ դատական նիստը: Մինչդեռ դատական նիստի հենց սկզբում դատավորը չէր արգելել տեսանկարահանել կամ ձայնագրել դատական նիստը»:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ այս մասին մամուլի հրապարակումը ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Լուսանկարում պատկերված անձի ինքնությունը դեռ պարզված չէ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ուսումնասիրվում են մամուլի հրապարակումները, առաջիկայում նյութեր կնախապատրաստվեն:

Տպել
8478 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին