Ինչ պետք է իմանալ` ատամնաբուժարանում հեպատիտով չվարակվելու համար. ոլորտը չվերահսկվող է

Հայաստանի ստոմատոլոգների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ստոմատոլոգիական ասոցիացիաների նախագահ Աշոտ Գեւորգյանին զայրացնում են այն հայտարարությունները, թե Հայաստանում հեպատիտ C-ի եւ հեպատիտ B-ի տարածվածությունը մեծ չափերի է հասել ստոմատոլոգիական կլինիկաների պատճառով:

Արդեն տեղեկացրել ենք, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում այդպիսի լուրեր են տարածվում: Նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն էլ ավելի վաղ մեր զրույցում չէր հերքել, որ կա հեպատիտի նշված տեսակներով վարակվածության դեպքերի աճ: Բայց նաեւ ասել էր, թե դրանում ստոմատոլոգիական կենտրոնների մեծ դերի մասին առաջին անգամ մեզնից է լսում:

«Ով որ հայտարարում է, թե ա՛յ, ստոմատոլոգները վարակ են տարածում, թող ներկայացնի փաստ: Թող ապացույցով խոսեն, հաստատված խոսեն, փաստով: Մենք մի քիչ անտարբեր ենք մոտենում եւ ուշադրություն չենք դարձնում, բայց եթե շատ ջղայնացնեն, դատի կտանք` մեր պատվի հետ խաղալու համար»,- ասաց Աշոտ Գեւորգյանը: Նա, այդուհանդերձ, չի բացառում, որ ստոմատոլոգիական կենտրոններում կարող են անբարեխիղճ աշխատել, պատշաճ կերպով չախտահանել ու մանրէազերծել գործիքներն ու պարագաները, ինչն էլ դառնա վարակի տարածման պատճառ:

Գեւորգյանը հիշեցրեց, որ երբ 2013 թվականին փոխվեց ստոմատոլոգիական կենտրոնների հարկման սկզբունքը, բազմաթիվ այդպիսի կլինիկաներ փակվեցին, մի մասն էլ սկսեցին աշխատել ստվերում: Մեր զրուցակցի ունեցած վերջին` մեկ տարի առաջվա տվյալներով, փակվել է ստոմատոլոգիական 100 կենտրոն: Իսկ գործում են մոտ 900 լիցենզավորված կաբինետներ, կլինիկաներ, բաժանմունքներ: Հայաստանն, ի դեպ, աչքի է ընկնում ստոմատոլոգների մեծ թվով: Ասոցիացիայի նախագահի տեղեկացմամբ, եթե, օրինակ, Ֆրանսիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 6 ստոմատոլոգ, Իսպանիայում` 5.5, Ռուսաստանում` 5.3, ապա Հայաստանում այդ թիվը 18 է:

Հարցին, թե ինչ պետք է իմանան ստոմատոլոգին այցելողները եւ ինչին պետք է ուշադրություն դարձնեն` հեպատիտի վարակ ձեռք չբերելու համար, Աշոտ Գեւորգյանը պատասխանեց, որ նախ պետք է մուտքի մոտ փնտրել համապատասխան լիցենզիան` համոզվելու համար, որ ստոմատոլոգիական գործունեությունը թույլատրված է: Այնուհետեւ կարեւոր է հետեւել եւ տեսնել, որ ստոմատոլոգիական գործիքները, որոնք պետք է կիրառվեն, փաթեթավորումից են հանվում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, ստոմատոլոգիական ունելիին, հայելիին, զոնդին, պլոմբի ու ատամնաքարերը հեռացնելու համար նախատեսված գործիքներին:

Դրանց փաթեթավորված լինելը չի նշանակելու, թե նոր են, այլ որ ախտահանվել ու փաթեթավորվել են, ինչը ստոմատոլոգիական ծառայություն մատուցողներին ներկայացվող պարտադիր պահանջ է: Իհարկե, փաթեթավորման առկայությունը դեռ երաշխիք չէ, թե ներսում եղած գործիքները ախտահանվել են, բայց դրա բացակայությունը հաստատ մանրէների առկայության մասին կարող է վկայել: 

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահի խոսքով, կարելի է չփաթեթավորել ասեղները, բոռ մեքենայի գնդասեղները. «Դրանք կարող են պահվել ստերիլ ամանի մեջ, որովհետեւ բազմաթիվ են եւ տարբեր տեսակի: Բուժքույրը կամ բժիշկը ընտրում են անհրաժեշտը, օգտագործում, որից հետո, բնականաբար, նորից պետք է ուղարկել ախտահանման»: 

Բայց պարզվում է՝ ստոմատոլոգիական ոլորտում պետական վերահսկողություն չի իրականացվում արդեն քանի տարի: Մեր զրուցակիցը նշում է, որ փոքր շրջանառություն ունեցող ոլորտ է համարվում ու «փոքրերին» խնայում են: Նա, սակայն, դա ճիշտ չի համարում: «Հարկավոր է գնալ, ստուգել: Բայց բարեխի՛ղճ: Պայմանը դա է: Ոչ թե ինչպես տարիներ առաջ գնում էին, իրենց, «յուղն ու բրինձը» հավաքում, դուրս գալիս, այլ իրականում ստուգեն, որպեսզի պարզ լինի պատկերը»,- համոզմունք հայտնեց Աշոտ Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ քննարկման է մասնակցել առողջապահության պետական տեսչությունում, եւ որոշվել է, որ ստոմատոլոգին այցելության ժամանակ քաղաքացին պետք է հեպատիտ B-ի եւ C-ի առումով արագացված ստուգում-թեստավորում անցնի: «Գոյություն ունի արագացված ստուգում- թեստավորում: Երբ պացիենտը գալիս է, ընդամենը մեկ-մեկուկես րոպեում կարող ես որոշել` նա հեպատիտ ունի՞, թե՞ ոչ: Ուզում ենք դա որպես պարտադիր պահանջ ներդնել, որպեսզի տեղում ստուգվի, այլապես հնարավոր չէ որոշել` հիվանդը որտեղ է վարակվել: Երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է հեպատիտ B կամ C, ասում է` մի քանի ամիս առաջ եղել եմ ստոմատոլոգիական կենտրոնում, եւ չի նշում, որ ինքը եղել է նաեւ վարսահարդարի մոտ, մատնահարդարի մոտ, վնասել են մաշկը: Բայց ո՞վ ասաց, որ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները ավելի քիչ վարակ տարածողներ են, քան թե ստոմատոլոգիան կենտրոնները: Այդ թեստերն այնքան էլ թանկ չեն, 200-300 դրամ: Եթե երկու թեստ դրվի` հեպատիտ B-ի եւ C-ի առումով, միասին կարժենան 400-600 դրամ»,- մանրամասնեց Աշոտ Գեւորգյանը: Թեստավորումը պետք է արվի մատից մի փոքր արյուն վերցնելով: 

Մեր նախորդ հրապարակման ժամանակ տեղեկացրել էինք, որ հեպատիտ B-ի եւ C-ի լաբորատոր հետազոտությունը յուրաքանչյուրի դեպքում արժե 4 հազար դրամ: Հետաքրքրվեցինք, թե գնի այսպիսի տարբերության պարագայում արդյունքը կասկածելի չի՞ լինելու: «Արտադրողներն ասում են, որ արդյունքների տարբերություն չկա»,- պատասխանեց Գեւորգյանը` նաեւ հավելելով, որ տեսչությունում անցկացված քննարկման ընթացքում ստացված եզրակացությունը մինչեւ իրավական ուժ ստանա, կպահանջվի որոշակի ժամանակ:

Հ.Գ. Հայտնի է, որ հեպատիտ կարելի է ձեռք բերել նաեւ առողջապահական հաստատություններում` վիրաբուժական բաժանմունքներում եւ այլն: Ուստի, առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ կարգով ու ինչ հաճախականությամբ է այստեղ վերահսկողություն իրականացվում կամ իրականացվո՞ւմ է արդյոք: Մեկնաբանություն, սակայն, չստացանք:

Տպել
6417 դիտում

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ