ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

2017թ. մարտի 1-3-ը ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ ՀՀ Կառավարության տանը տեղի է ունենում «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և Գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթություն XXI-րդ դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

Կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ընդհանուր առմամբ ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն է: Իր գործունեության ընթացքում Բանկը մշտապես աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, նախագծերին ու ծրագրերին։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, որոնց թվում է ավելի քան 10 բարձրագույն կրթության հաստատություն ՌԴ-ից:

Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը Երևանում կներկայացնի ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագրեր և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2017-2018 ուսումնական տարում ուսուցման բոլոր աստիճանների համար: Բուհերի ներկայացուցիչները կծանոթացնեն ցուցահանդեսի այցելուներին ընդունելության կանոնների, ուսուցման արտոնությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությանը՝ լեզուների դպրոցներում պարապմունքներ, միասնական քննություններին նախապատրաստական դասեր և կրթական ծրագրեր արտասահմանում։ Բացի այդ, կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ՝ կրթության վերաբերյալ հարցերով:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առաջին անգամ կներկայացնի եզակի փաստաթղթեր՝ 19-20-րդ դարերում Հայաստանի և Ռուսաստանի աշխարհիկ և հոգևոր կրթության մասին:

Տպել
5090 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին