Քանաքեռ-Զեյթունի բնակիչներից պահանջում են ներկայանալ Միհրան Պողոսյանի շտաբ. ահազանգ

02/03/2017 schedule17:57

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ քաղաքացիների ցուցակագրման, տարբեր թեկնածուների շտաբներ հրավիրելու եւ այլ դեպքերի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղել են: Հերթական ահազանգն այսօր հնչել է Քանաքեռ-Զեյթուն համայնքից, որտեղ ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկը «Քեթրին գրուպ» ՍՊԸ հիմնադիր, «Քեթրիին» ՀԿ նախագահ Միհրան Պողոսյանն է:

Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում, ասում են` ներկայացեք շտաբ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել: 
Ասում եմ` ինչի՞ համար պետք է գամ շտաբ, ասում է` գաս, կիմանաս»:

Ըստ Մուղդուսյանի՝ իրեն զանգահարողը նույնիսկ զարմացել է, երբ ինքը փորձել է շտաբ ներկայանալու պահանջի օրինականությամբ հետաքրքրվել: Նկարչուհին ընդգծում է, որ եթե նախընտրական քարոզարշավի փուլում հրավիրեին (ոչ թե պահանջեին) շտաբում ծանոթանալու Միհրան Պողոսյանի ծրագրին՝ միգուցե հասկանալի լիներ: Բայց երբ որ դեռ նախընտրական քարոզչության փուլ չհասած պահանջում են շտաբ գնալ՝ դա արդեն անընդունելի է:

Քանաքեռ-Զեյթունի բնակչուհին մեր զրույցում ասաց, որ չի ցանկանում այլ տեղեկություններ հաղորդել կամ ավելի մանրամասն ներկայացնել իր դիրքորոշումը: Նշեց, որ իրեն շտաբ հրավիրել են իր բջջային հեռախոսին զանգելով: Թե որտեղից Միհրան Պողոսյանի շտաբին իր եւ այդ տարօրինակ հեռախոսազանգը ստացած մյուս քաղաքացիների հեռախոսահամարները՝ նկարչուհուն մնում է ենթադրել:

Նշենք, որ Մարիամը միակը չէ, ում կանչել են Միհրան Պողոսյանի շտաբ: Այդպիսի ահազանգեր բազմիցս հնչեցվել են: Մենք փորձեցինք Միհրան Պողոսյանից պարզաբանում ստանալ այս կապակցությամբ: Վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց: Նրա գրասենյակում լսելով մեր հարցը՝ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում բացի Միհրան Պողոսյանից ՀՀԿ-ն ռեյտինգային կարգով առաջադրել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, ԵԿՄ անդամ Ղուկաս Ուլիխանյանին եւ այլն:

Այլ քաղաքական ուժերից առաջադրվել են, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, Հայկական վերածնունդ կուսակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ ցուցակով՝ նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը եւ այլն:

Ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է մարտի 5-ից:

Տպել
12707 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ