Որդեկորույս մայրերը՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովային. տեսանյութ

«Որպես կին ինքը այդ հայտարարությունն անելու իրավունք չուներ, քանի որ ինքն էլ է մայր»,- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովայի պատերազմի սկսման  կոչերին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի մայրը:

Մերուժանի մայրը՝ Նունե Ստեփանյանն անընդունելի է համարում կնոջ կողմից նման հայտարարություններ անելը:

«Յուրաքանչյուր մայր իր որդու կորտստյան ցավը զգում է յուրովի: Ինձ թվում է, որ եթե նա զգար այդ ցավը՝ նման բան չէր ասի: Նրա համար միեւնույն է իր հարեւանի երեխան կզոհվի, թե հայի: Տղամարդը ասի, մի կերպ հասկանալի է, բայց որ կինն է ասում՝ ես նրան կին չեմ համարում»,- ասաց 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում զոհված սպայի մայրը:

Նունե Ստեփանյանը armtimes.com-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպես 2016 թվականի ապրիլի 2-ի առավոտյան, երբ վերջին անգամ խոսել է որդու հետ, Մերուժանն ուրախությամբ ասել է հակառակորդի մեծաքանակ զոհերի մասին. «Ասեց՝ մա՛մ, սաղի լեշերը փռել ենք, ասեցի՝ այդպես մի ասա, իրենք էլ իրենց մայրերն ունեն, ամեն մեկը մի մոր տղա է…»,- պատմում էր որդեկորույս մայրը:

Զեյնաբ Խանլարովայի խոսքերը կնոջը վայել արտահայտություն չի համարում նաեւ գյումրեցի Հրաչ Գալստյանի մայրը: «Նրա ասածները, որ կարդացի, զարմացա: Նա Հայաստան, Գյումրի  շատ է եկել…Մենք մեր երեխաներին հայրենասեր ենք դաստիարակում, բայց չենք ցանկանում, որ պատերազմ լինի»,- նշեց ապրիլի 3-ին Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի մայրը՝ Անահիտ Գալստյանը:

Ապրիլի 2-ին Ջեբրայիլում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի մայրն էլ նշում է, որ Զեյնաբ Խանլարովան պատերազմ հրահրելու կոչեր արել է, քանի որ սահմանին կանգնած որդի չունի:

«Ես չգիտեմ՝ նա ինչ մտածելակերպ ունի, որ կարող է պատերազմ ու երիտասարդի մահը ցանկանա: Մեր ազգի գենի մեջ այդ ցանկությունը չկա, մենք ադրբեջանցիներից դրանով ենք տարբերվում»,- ասաց Գոհար Աբգարյանը:

Մանրամասները՝տեսանյութում:

Հիշեցնենք, Զեյնաբ Խանլարովան Ադրբեջանի Միլի մեջլիսում հայտարարել էր. «Մեր հողերն օկուպացված են, եւ մենք մարդկային կորուստներ ենք կրում: Եկեք հետ գրավենք մեր հողերը: Ու՞մ ենք մենք սպասում: Այսպես թե այնպես, ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է՝ Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, եւ մենք միայն խոսում ենք: Մեր երեխաներից դեռ որքա՞նը պետք է մեռնի: Ինչքա՞ն մայր պետք է արցունք թափի: Մենք ի՞նչ է, պետք է որեւէ մեկից թույլտվություն վերցնենք մեր իրավունքը պաշտպանելու համար: Եթե իմ տան վրա հարձակվել են, ես որքա՞ն պետք է լռեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, չեմ ցանկանում պատերազմ, բայց մենք պետք է հետ վերադարձնենք մեր հողերը»

Նարեկ Կիրակոսյան

Տպել
25368 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից